Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի լոբբիստական խումբ է ստեղծվելու - Հայերէն
20 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արագած / Ժամ : Շառաւիղեալ

Հայերէն :

01 Kasım 2011  

Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի լոբբիստական խումբ է ստեղծվելու -

Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի լոբբիստական խումբ է ստեղծվելու Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի լոբբիստական խումբ է ստեղծվելու

Թուրքիայի խորհրդարանում ձևավորվելու է Հայոց ցեղասպանության դեմ պայքարի լոբբիստական խումբ։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Աքշամ» թերթը, ասել է «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր, Թուրքական պատմական ընկերության նախկին ղեկավար Յուսուֆ Հալաչօղլուն։

Նշելով, որ լոբբիստական խմբի ձևավորման հարցն ինքն անձամբ քննարկել է խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ՝ Հալաչօղլուն ասել է. «Հայկական սփյուռքը լուրջ նախապատրաստական աշխատաքններ է իրականացնում 1915թ. իրադարձությունների 100-րդ տարելիցին ընդառաջ։ Մենք էլ պետք է իմանանք մեր անելիքը»։

Հալաչօղլուն ասել է նաև, որ թեմայի առնչությամբ իրենք պատրաստ են համագործակցել խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների, այդ թվում «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության հետ։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+