Բացվել է հայկական ցուցահանդես Հին Հռոմի կենտրոնում - Հայերէն
15 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արամազդ / Ժամ : Շաւաղօտ

Հայերէն :

13 Kasım 2011  

Բացվել է հայկական ցուցահանդես Հին Հռոմի կենտրոնում -

Բացվել է հայկական ցուցահանդես Հին Հռոմի կենտրոնում Բացվել է հայկական ցուցահանդես Հին Հռոմի կենտրոնում

Հին Հռոմի սրտում՝ Նավոնա հրապարակի Բրասկի թանգարանում բացվել է հայկական ցուցահանդես «Դվին՝ հայկական մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև»։ Այս մասին հաղորդեց Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվականը»։

Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի Անկախության 20-ամյակին, և երեք ցուցասրահներում ներկայացված են Դվինի ճարտարապետական, տնտեսական և հոգևոր արժեքները։ «Հռոմի համար պատիվ է ներկայացնել հայկական հարուստ ժառանգության մի կարևոր մասնիկը, որը սերտորեն շաղկապված է հռոմեացիների հետ»,- նշել է Հռոմի մշակութային ժառանգության վարչության պետ Ումբերտո Բրոկոլլին ցուցահանդեսի բացման իր խոսքում։

Դեսպան Ռուբեն Կարապետյանի խոսքով՝ առաջին անգամ է այստեղ նման ցուցադրության կազմակերպվում, և այն մեծաթիվ իտալացիների ու զբոաշրջիկների համար լավ առիթ է Հայաստանի պատմության և մշակույթի հետ ծանոթանալու համար։

Բացման արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ և արվեստի գործիչներ։ Ցուցահանդեսը գործելու ՝ մինչև 2012թ հունվարի վերջը։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+