Սիրիահայերը մուտքի վիզա կկարողանան ստանալ նաև ՀՀ սահմանային անցակետերում - Հայերէն
29 Ekim 2020 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Սահմի / Օր : Վարագ / Ժամ : Լուսակն

Հայերէն :

26 Temmuz 2012  

Սիրիահայերը մուտքի վիզա կկարողանան ստանալ նաև ՀՀ սահմանային անցակետերում

Սիրիահայերը մուտքի վիզա կկարողանան ստանալ նաև ՀՀ սահմանային անցակետերում Սիրիահայերը մուտքի վիզա կկարողանան ստանալ նաև ՀՀ սահմանային անցակետերում

Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներն այսուհետեւ հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ նաև ՀՀ սահմանային անցման կետերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, գործադիրը հուլիսի 26-ի նիստում այս նպատակով համապատասխան փոփոխություններ կկատարի իր նախկին որոշումներից մեկում:

Մինչ այժմ ՀՀ մուտքի վիզա տրամադրվել է միայն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում` այն պետությունների քաղաքացիների համար, որոնց մուտքը Հայաստան սահմանված էր վիզային ռեժիմով:

Պետք է նկատել, որ ներկայում դեպի Հայաստան նկատվում է սիրիահայերի հոսք` Սիրիայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Այս պարագայում նման որոշումը մեծ նշանակություն կունենա սիրիահայերի մուտքը Հայաստան ավելի դյուրին դարձնելու համար:

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, որի շուրջ քննարկումներ են իրականացվել ՀՀ արտաքին գործերի, Սփյուռքի նախարարությունների և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
+