Ստամբուլի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը` Հայաստանում - Հայերէն
28 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Սիմ / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

09 Ağustos 2012  

Ստամբուլի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը` Հայաստանում -

Ստամբուլի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը` Հայաստանում Ստամբուլի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը` Հայաստանում

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» շրջանակներում Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը:

Համերգին հնչեցին ինչպես հայ մեծանուն դասականների, այնպես էլ աշխարհահռչակ այլ երաժիշտների ստեղծագործություններ:

Պոլսո Հայոց Պատրիարքութեան պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համերգի կազմակերպման համար, կարևորեց, որ «Վարդանանց» երգչախումբը մասնակցելով «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին` դրեց իր անմոռանալի կնիքը և բարձր պահեց պոլսահայության պատիվը: Նա առանձնացրեց, որ երգչախմբի անդամների մի մասն առաջին անգամ է Հայաստանում և, որ նրանք հիացած են ու բառերով չեն կարող արտահայտել իրենց զգացումները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երգչախմբի ղեկավար Ատրուշան Հալաջյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով, իսկ երգչախմբի դաշնակարուհի, երգեհոնահարուհի Լուսի Գահվէճիօղլուին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր` ազգանվեր գործունեության, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ավանդի համար:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+