Ցեղասպանութիւնը Երգիծանկարիչների Աչքերով - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Առաւօտ

Հայերէն :

13 Nisan 2015  

Ցեղասպանութիւնը Երգիծանկարիչների Աչքերով -

Ցեղասպանութիւնը Երգիծանկարիչների Աչքերով Ցեղասպանութիւնը Երգիծանկարիչների Աչքերով

Այս տա­րուայ գրա­ֆիկա­կան հու­մո­րի մի­ջազ­գա­յին փա­ռատօ­նը, որին մաս­նակցե­ցին 47 երկրնե­րի 141 եր­գի­ծան­կա­րիչ­ներ, հա­յերի ցե­ղաս­պա­նու­թեան 100-եակից զատ ար­ձա­գան­գեց ժա­մանա­կակից աշ­խարհի պա­տերազմնե­րի ար­դիականա­ցուած ձե­ւերին։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Այս տա­րուայ գրա­ֆիկա­կան հու­մո­րի մի­ջազ­գա­յին փա­ռատօ­նը, որին մաս­նակցե­ցին 47 երկրնե­րի 141 եր­գի­ծան­կա­րիչ­ներ, հա­յերի ցե­ղաս­պա­նու­թեան 100-եակից զատ ար­ձա­գան­գեց ժա­մանա­կակից աշ­խարհի պա­տերազմնե­րի ար­դիականա­ցուած ձե­ւերին։ Ուքրաինա­ցի նկա­րիչ Վիք­տոր Հո­լու­բի նկա­րում մա­հը հնձում է քա­ղաք­նե­րը, իսկ գա­նատա­ցի նկա­րիչ Իկոր Իզ­նի­կի նկա­րի մէջ լու­սանկա­րիչը լու­սանկա­րում է կա­խաղան­ներ, կա­խուած աթոռ­նե­րի գլխա­վերե­ւում. մար­դը ի սպառ վե­րացել է։ Ինչ վե­րաբեր­ւում է հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեանը, ապա կա­րելի է ան­թիւ հա­տոր­նե­րով նկա­րագ­րել մի ամ­բողջ ազ­գի բնաջնջու­մը եւ այ­նուամե­նայ­նիւ հնա­րաւոր չի լի­նի մա­հերի սպա­ռիչ պատ­կե­րը տալ, սա­կայն նկա­րիչը կա­րող է մի նկա­րի մէջ ան­փո­փել այն, ինչ կա­տարուեց հայ ազ­գի հետ 100 տա­րի առաջ։ Կա­րող է, բայց գտնուե՞ց ար­դեօք այդպի­սի նկա­րիչ։ Այո, պա­րոնայք. այդ նկա­րիչը ծա­գու­մով լեհ Վի­տոլդ Պար­պա­րան էր Շվե­դիայից։ Ահա նրա պատ­կե­րը, որը կար­ծես հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան խորհրդան­շան լի­նի։ Յի­շեց­նեմ, որ փա­ռատօ­նի կար­գա­խօսն էր Փան­տո­րայի արկղը, այ­սինքն այն արկղը, որը բա­ցեց Փան­տո­րան եւ այնտե­ղից ցրուեցին չա­րիք­ներն ու դժբախ­տութիւննե­րը, եւ եթէ այս ծի­րի մէջ դի­տենք Պար­պա­րայի նկա­րը, ապա արկղի կա­փարի­չը դա ահ­ռե­լի կար­միր ֆեսն է, որի ծո­պերը կա­խաղան­նե­րի են վե­րածուել, իսկ ֆե­սի գցած ստուերի մէջ մի­լիոնա­ւոր կմախքներ են շա­րուած, որոնք ողջ են, քա­նի որ ան­շի­րիմ են մնա­ցել։ 100 տա­րի է կմախքնե­րը չեն հանգչում եւ մարդկու­թիւնը չի շրջում այդ էջը։ Պար­պա­րան յաղ­թող ճա­նաչուեց ժիւ­րիի կող­մից հենց առա­ջին օրը եւ ար­ժա­նացաւ Գրան-Պրի մրցա­նակի։ Երկրորդ տե­ղում յայտնուեցին միաս­նա­բար բո­լոր իրան­ցի նկա­րիչ­նե­րը, իսկ եր­րորդ տե­ղին ար­ժա­նացաւ Տիգ­րան Վար­դի­կեանը Լե­հաս­տա­նից։Այժմ բարձրա­նանք Նկա­րիչ­նե­րի Տան եր­րորդ յար­կը եւ ծա­նօթա­նանք հրա­ւիրուած նկա­րիչ­նե­րի ցու­ցա­հան­դէ­սին։ Այստեղ Լու­սին Գաս­պա­րեանի (ԱՄՆ) պաս­տառն է ամ­բողջ պա­տի եր­կայնքով, միւս պա­տին՝ Սար­գիս Փա­չաճըի (Ակօս) պաս­տառն է քո­միքսնե­րով, Սա­մուել Աբ­գա­րեանի պաս­տա­ռը, վեր­ջա­պէս, Տիգ­րան Ման­կա­սարեանի 6 պաս­տառնե­րը ‘100 տա­րուայ լռու­թիւն խո­րագ­րի ներ­քոյ, որ­տեղ խօ­սում են ակա­նատես­նե­րը եւ աշ­խարհը պի­տի ականջ դնի նրանց ասած­նե­րին։ Ահա­ւասիկ այդ կա­րեւո­րագոյն կար­ծիքնե­րը.


* Հեն­րի Մոր­գենթաուի յու­շե­րից (1856-1846, Միացեալ Նա­հանգնե­րի դես­պան Օս­մա­նեան Կայսրու­թիւնում 1913-1916թթ.)
«Ես վստահ եմ, որ մարդկու­թեան ցե­ղի ամ­բողջ պատ­մութեան մէջ չկայ նման սար­սա­փելի դրուագ։ Ան­ցեալի մեծ ջար­դե­րը գրե­թէ աննշան են թւում, երբ հա­մեմատ­ւում են հայ ազ­գի 1915թ. չար­չա­րանքնե­րի հետ։
Տե­ղահա­նու­թեան իս­կա­կան նպա­տակը թա­լանն էր եւ բնաջնջու­մը։ Երբ թուրքա­կական իշ­խա­նու­թիւննե­րը տե­ղահան­ման հրա­ման էին տա­լիս, փաս­տօ­րէն նրանք ամ­բողջ մի ազ­գի մա­հավ­ճիռ էին ար­ձա­կում»։


2.Ֆրի­տէօֆ Նան­սեն (1861-1930, նոր­վե­գիացի գիտ­նա­կան, հա­սարա­կական գոր­ծիչ)
«Մարդկու­թեան պատ­մութեան մէջ չկայ մի բան, որ իր հա­ւասարն ու­նե­նայ 1915թ. սկսած ջար­դե­րի հետ։ Ապ­տուլ Հա­միտի ջար­դե­րը չնչին են այ­սօ­րուայ թուրքե­րի արա­ծի հա­մեմա­տու­թեամբ»։


3.Թեոդոր Ռու­զուելթ (1858-1919, ԱՄՆ-ի նա­խագահ 1901-1909թթ.)
1918-ին Հոդ­լի Դո­ջին ուղղուած նա­մակում գրել է. «Հայ­կա­կան եղեռ­նը պա­տերազ­մի ամե­նամեծ ոճիրն է եւ եթէ մեզ չյա­ջողուի դուրս գալ Թուրքիայի դէմ, նշա­նակում է, որ մենք նրա մեղ­քե­րին թո­ղու­թիւն ենք տա­լիս։ Թուրքա­կան սար­սա­փի հետ վճռա­կան պայ­քա­րի ձա­խողու­մը նշա­նակում է, որ բո­լոր խօ­սակ­ցութիւննե­րը աշ­խարհի ապա­գայի խա­ղաղու­թեան մա­սին պա­րապ բա­ներ են»։


4. Կոմս Վուլֆ Մե­տեր­նիխ (Գեր­մա­նիայի դես­պան Օս­մա­նեան կայսրու­թիւնում, 1916, Յու­լի­սի 10, հե­ռագիր Գեր­մա­նիայի կանցլե­րին)
«Թուրքա­կան կա­ռավա­րու­թեան նպա­տակն է՝ լու­ծել հայ­կա­կան հար­ցը հայ ազ­գը բնաջնջե­լու մի­ջոցով, եւ նրան չեն կա­րող կանգնեց­նել ո՛չ մեր ներ­կա­յացու­ցիչնե­րը, ո՛չ ամե­րիկեան դես­պա­նատու­նը, ո՛չ Պա­պի պա­տուի­րակու­թիւննե­րը, ո՛չ դաշ­նա­կից ու­ժե­րի սպառ­նա­լիք­նե­րը, ո՛չ էլ արեւմտեան հա­սարա­կու­թեան կար­ծի­քը, որը ներ­կա­յաց­նում է աշ­խարհի կէ­սը»։


5. Ճեյմս Բրայս (1838-1922, դեր­կոմս, Պրի­տանիայի պե­տական գոր­ծիչ, իրա­ւագէտ) ելոյթ ու­նե­նալով Լոր­տե­րի Պա­լատում 1915-ի Հոկ­տեմբե­րի 6-ին՝ յայ­տա­րարել է.
«Ջար­դե­րը հե­տեւանք են այն քա­ղաքա­կանու­թեան, որը նա­խապէս ծրագ­րուած է եղել ներ­կա­յումս թուրքա­կան կայսրու­թեան իշ­խա­նու­թեան գլուխ կանգնած աւա­զակախմբի կող­մից։ Նրանք տա­տան­ւում էին այն իրա­գոր­ծել, մին­չեւ որ յար­մար պա­հը հա­սաւ եւ այդ պա­հը ապ­րիլ ամիսն էր»։
Այսպի­սով ցու­ցա­հան­դէ­սը եր­գի­ծանը­կա­րիչ­նե­րի տա­ղան­դի մի­ջոցով ստեղ­ծեց ար­դի աշ­խարհի վա­խենա­լի պատ­կե­րը՝ հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան ֆո­նի վրայ, ապա­ցու­ցե­լով, որ իս­կա­կան արուեստա­գէտի հա­մար գո­յու­թիւն չու­նի «մենք եւ նրանք» եզ­րոյթ, քան­զի այն ամէնն, ինչ կա­տար­ւում է երկրագնդի վրայ, դա կա­տար­ւում է առա­ջին հեր­թին անձնա­պէս իր հետ, ուստի նրա հա­մար երկրա­գունդը ներ­կա­յաց­նում է իրե­նից վիթ­խա­րի արիւ­նոտ բիծ, ինչպէս այն պատ­կե­րեց, օրի­նակ, Վա­սօ Քրչմա­րը Պոս­նիա եւ Հեր­ցո­գովի­նայից։
Ապ­րի­լի 1-ին Արե­ւավի­շապը կը մեկ­նի հու­մո­րի մայրաքաղաք Կիւմրի։

Agos





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+