Ռուսաստանի Վինյով քաղաքի հայ կաթողիկէ համայնքը եկեղեցի կունենայ: - Հայերէն
13 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Մարերի / Օր : Պարխար / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

14 Ekim 2015  

Ռուսաստանի Վինյով քաղաքի հայ կաթողիկէ համայնքը եկեղեցի կունենայ: -

Ռուսաստանի Վինյով քաղաքի հայ կաթողիկէ համայնքը եկեղեցի կունենայ: Ռուսաստանի Վինյով քաղաքի հայ կաթողիկէ համայնքը եկեղեցի կունենայ:

Վինյովի հայ կաթողիկէ եկեղեցու շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մէջ են: Կատարւում են հիմքերի կառուցման աշխատանքները: Շինարարութիւնը լայն թափով կշարունակուի 2016թ. գարնանը:
2015թ. սեպտեմբերի 14-ին նախագահութեամբ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի, և առընթերակայութեամբ Վինյովի ժողովրդապետ` Գերպ. Հ. Սեդրակ վրդ. Խիթարյանի, Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի, Ռուսաստանի Վինյով քաղաքում եկեղեցու տեղի ունեցաւ հիմնարկէքի արարողութիւնը:


Եկեղեցին կառուցւում է տեղի հայ կաթողիկէ համայնքի միջոցներով: Հիմքերի կառուցման աշխատանքները հովանաւորել է Պետրոս Օքրոյանը: Հողատարածքը ևս գնուել է համայնքի միջոցներով: Ըստ նախագծի, նորակառոյց եկեղեցին նման կլինի Ջաւախքի Տուրցխ գիւղի եկեղեցուն: Երկարութիւնը 17մ է, լայնքը՝ 12մ, բարձրութիւնը՝ մօտ 10մ: Եկեղեցուն կից կկառուցուի նաև սրահ՝ քրիստոնէական դասընթացների կազմակերպման համար:


Այժմ Վինյով քաղաքում ապրում է հայ կաթողիկէ մօտ 100 ընտանիք, ովքեր հիմնականում 1990-ականների սկզբին Տուրցխից հեռացած և Վինյովում բնակութիւն հաստատած ընտանիքներն են: Նրանք իրենց ապրուստն ապահովում են հիմնականում շինարարութեամբ: Ունեն մատուռ, որտեղ Սբ. Պատարագ մատուցւում է ամեն օր, իսկ կիրակի օրը՝ 2 անգամ: Բացի այդ կատարում են նաև ջերմեռանդական աղօթքներ. ամէն օր՝ երեկոյեան, Սբ. Վարդարան են աղօթում:
Տուրցխեցի հաւատացեալները Վինյովում էլ աչքի են ընկնում իրենց բարեպաշտութեամբ և աղօթասիրութեամբ, կրօնական աւանդոյթների, ազգային ու համայնական դիմագծի պահպանման վճռակամութեամբ: Եկեղեցի ունենալը նրանց համար աւելի կարևոր է, քան օրուայ հացն ու ջուրը վաստակելը: Հիմնարկէքի արարողութիւնը նշուեց հանդիսաւորութեամբ, ուրախ միջոցառմամբ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+