Մեծ կասկածներ է առաջացնում Կարմիր խաչի աշխատակիցների չայցելելը Գուրգեն Ալավերդյանին. Տոնոյան - Հայերէն
01 Mart 2021 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Մեհեկան / Օր : Արեգ / Ժամ : Լուսափայլ

Հայերէն :

30 Ağustos 2020  

Մեծ կասկածներ է առաջացնում Կարմիր խաչի աշխատակիցների չայցելելը Գուրգեն Ալավերդյանին. Տոնոյան -

Մեծ կասկածներ է առաջացնում Կարմիր խաչի աշխատակիցների չայցելելը Գուրգեն Ալավերդյանին. Տոնոյան Մեծ կասկածներ է առաջացնում Կարմիր խաչի աշխատակիցների չայցելելը Գուրգեն Ալավերդյանին. Տոնոյան

Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները:

«Արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առևանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որևիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա: Ես կարծում եմ, որ հիմա ամենակարևորը, որ մեր զինծառայողը լինի առողջ և անվտանգ և շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը որ մինչև այժմ չի կատարվել, արդեն 72 ժամից ավել և այդ այցելությունը չի թույլատրվել, որը մեծ կասկածներ է առաջացնում:

Փորձ է կատարվում շահարկումներ կատարել նրա գերեվարման աշխարհագրության հետ: Այդ բոլոր հանգամանքները պարզվում են և իհարկե, Պաշտպանության նախարարությունը այդ մասին կտեղեկացնի հանրությանը: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կարվի Պաշտպանության նախարարության կողմից, Արտաքին գործերի նախարարության կողմից, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որ առաջինը նա իրեն զգա անվտանգ և առողջ և երկրորդ` տեսնենք, թե ինչ պայմաններով կարող ենք նրան վերադարձնել»,- նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին մոլորված, այնուհետ ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։ Նշված հոդվածներով առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում






Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Diğer Haberler

+