Լեռնա Թումայեան Բժշկութիւն Պիտի Ուսանի - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

07 Eylül 2020  

Լեռնա Թումայեան Բժշկութիւն Պիտի Ուսանի -

Լեռնա Թումայեան Բժշկութիւն Պիտի Ուսանի Լեռնա Թումայեան Բժշկութիւն Պիտի Ուսանի

Գոհունակութեամբ վերահասու կ՚ըլլանք, թէ մեր համայնքի արժէքաւոր երիտասարդուհիներէն Լեռնա Թումայեան իրաւունք շահած է մուտք գործել «Պեզմի Ալէմ» հիմնարկի համալսարանի Բժշկութեան ֆաքիւլթէն։ Լեռնա Թումայեան մանկապարտէզէն սկսեալ մինչեւ 8-րդ դասարան յաճախած է Թոփգաբուի Լեւոն-Վարդուհեան վարժարան։ Աւելի վերջ ուսումը շարունակած է «Սաքըփ Սապանճը» Անատոլու լիսէին մէջ։ Այս ամբողջ տարիներու յաջողութիւնը ի կատար ածելով ան ներկայիս տիրացած է բժշկութիւն ուսանելու հնարաւորութեան։ Լեռնա Թումայեան դուստրն է Թոփգաբուի Լեւոն-Վարդուհեան վարժարանի տնօրէնուհի Անիթա Թումայեանի։

Այս առթիւ ջերմօրէն կը շնորհաւորենք Լեռնա Թումայեանը, որուն կը մաղթենք նորանոր նուաճումներ։ Նոյն առթիւ մեր խնդակցութիւնները Անիթա Թումայեանին։




Bu haber Jamanak kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (Jamanak) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(Jamanak). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+