Նուբար Աֆեյանի ընկերությունն իր պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ տվյալները նոյեմբերին կնե - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Շառաւիղեալ

Հայերէն :

12 Kasım 2020  

Նուբար Աֆեյանի ընկերությունն իր պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ տվյալները նոյեմբերին կնե -

Նուբար Աֆեյանի ընկերությունն իր պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ տվյալները նոյեմբերին կնե Նուբար Աֆեյանի ընկերությունն իր պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ տվյալները նոյեմբերին կներկայացնի

ՀասարակությունՆուբար Աֆեյանի Moderna ընկերությունը նախատեսում է կորոնավիրուսի դեմ իր փորձարարական պատվաստանյութի փորձարկումների վերջին փուլի առաջին արդյունքների մասին այս ամսվա վերջին զեկուցել, իսկ ԱՄՆ-ում գրանցվելու հայտը կարող է դեկտեմբերին ներկայացնել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Երկուշաբթի օրը արդյունավետ պատվաստանյութի արագ ի հայտ գալու հույսերը ամրապնդվեցին, երբ Pfizer-ը հայտնեց, որ իր պատվաստանյութը ցուցաբերել է 90 տոկոսանոց արդյունավետություն՝ հիմնված խոշոր կլինիկական փորձարկումների միջանկյալ արդյունքների վրա:

Այն բանից հետո, երբ Moderna-ն պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ միջանկյալ տվյալներ տրամադրի, ընկերությունը, հնարավոր է, ստիպված լինել երկու ամիս սպասել կողմնակի ազդեցությունների բացակայության վերաբերյալ լրացուցիչ տվյալների` նախքան կարգավորող մարմիններին հայտ ներկայացնելը: Անվտանգության մասին տվյալները սպասվում են նոյեմբերի երկրորդ կեսին:

Ըստ Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելի՝ Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչության պահանջների համաձայն՝ պատվաստանյութի արդյունավետությունը պետք է կազմի առնվազն 50 տոկոս: Ընկերությունը դեռ չգիտի, թե որքանով է արդյունավետ իր փորձարարական պատվաստանյութը:

«Դժվար է կանխատեսել արդյունավետությունը, քանի դեռ տվյալներ չկան»,- ասել է Բանսելը՝ ելույթ ունենալով Credit Suisse-ում կայացած համաժողովում:






Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+