Մարդիկ համոզված են՝ Փաշինյանն իրենց դավաճանել է՝ վայր դնելով զենքը, երբ հայերը հաղթանակի ճանապարհին - Հայերէն
17 Ocak 2021 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Արաց / Օր : Ասակ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

15 Kasım 2020  

Մարդիկ համոզված են՝ Փաշինյանն իրենց դավաճանել է՝ վայր դնելով զենքը, երբ հայերը հաղթանակի ճանապարհին -

Մարդիկ համոզված են՝ Փաշինյանն իրենց դավաճանել է՝ վայր դնելով զենքը, երբ հայերը հաղթանակի ճանապարհին Մարդիկ համոզված են՝ Փաշինյանն իրենց դավաճանել է՝ վայր դնելով զենքը, երբ հայերը հաղթանակի ճանապարհին էին.

Ֆրանսիական հեղինակավոր Liberation պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին՝ նկատելով, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել:

Հոդվածագիր Վերոնիկա Դորմանը նշում է, որ «Երեւանում ցուցարարները Փաշինյանին մեղադրում են դավաճանության, ԼՂ տարածքների զգալի մասն Ադրբեջանին զիջելու համար»: ԼՂ ռազմական գործողությունների վայրերից փախած մարդիկ կարծում են, որ «այս փաստաթուղթը վերջ է դնում սեփական հող վերադառանալու ցանկացած հույսին»:

«Նա դա թաքուն արեց, գիշերով, մարդականց ոչինչ չպատմելով: Դա դավաճանություն է»,-լսվում է բոլոր կողմերից,-«Փաշինյա՛ն, դավաճա՛ն, Փաշինյա՛ն, հրաժարակա՛ն տուր»,-բռունցքները վեր պարզած բղավում է ամբոխը: Ազատության հրապարակում մարդիկ համոզված են, որ Փաշինյանն իրենց դավաճանել է՝ վայր դնելով զենքն այն ժամանակ, երբ հայերը հաղթանակի ճանապարհին էին»,-Երեւանում տեղի ունեցող զարգացումները մեկնաբանելիս նշում է ֆրանսիացի լրագրողը:

«Մենք հակամարտության բեկման եզրին էինք, պետք էր հարձակում սկսել: Եվ հանկարծ նա ստորագրում է այդ կապիտուլյացիան: Տարօրինակ է…»,-Ստեփանակաերտի մի բնակչի խոսքը մեջբերում է Դորմանը:

Վերջինս նաեւ ընդգծում է, որ մարտի դաշտում իրականության եւ բնակչության շրջանում դրա ընկալման միջեւ անդունդը բացատրվում է նրանով, որ ռազմական գործողությունների ամենասկզբից Հայաստանում նաեւ թվերի կռիվ էր ընթանում. ամեն օր հայտարարվում էր մոտ երեսուն հայ զինծառայողի եւ ի հակադրություն դրան՝ հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողների մահվան մասին:

«Այս համաձայնագիրը թիկունքից դանակով հարված է: Այս ինչ արեցին»,-լրագրողի հետ զրույցում ասել է մի կին, որն իր տանն արցախցի փախստանների է ապաստանել:

«Նրանք այլեւս չեն վերադառնա այնտեղ: Ինչի՞ համար, որ ապրեն՝ շրջապատված ադրբեջանցիներով: Նրան, որ իրենց կպաշտպանեն ռուսները, այս մարդիկ եւս չեն հավատում»,-եզրափակել է կինը:

Թարգմանությունը՝ 168.am-ի





Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Diğer Haberler

+