ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հարցը լուծվել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ. - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

19 Kasım 2020  

ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հարցը լուծվել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ. -

ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հարցը լուծվել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ. ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հարցը լուծվել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ.

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հարցը լուծվել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ֆրանսիայի մասնակցությամբ: Որոշում կայացնելիս հաշվի է առնվել նրանց դիրքորոշումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ:

«Չեմ կարծում, թե հարցը լուծվել է առանց ԱՄՆ-ի մասնակցության: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումը, որը մինչև նոյեմբերի 9-ը համաձայնագրի կնքումը բազմիցս արտահայտվել է նախագահների, նախարարների և համանախագահ երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով, եղել է հօգուտ արյունահեղության անհապաղ դադարեցման և կրակի դադարեցման հսկողության մեխանիզմի մշակման և քաղաքականապես ու հոգեբանորեն ազդել է իրավիճակի վրա»,-ասել է նա:

Նա նշել է, որ ամերիկացի և ֆրանսիացի իր գործընկերների հետ շփման ժամանակ նկատել է վիրավորված ինքնասիրություն, որը ցավալի է:

Այս մասին տեղեկանում ենք RT-ից:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+