Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը - Հայերէն
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Այգ

Հայերէն :

20 Kasım 2020  

Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը -

Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում Թալիշը և Մատաղիսը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։








Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+