​Գարեգին Բ. շնորհակալութիւն յայտնեց Փութինին՝ Ղարաբաղի մէջ հայկական ժառանգութեան պահպանման համար - Հայերէն
02 Aralık 2020 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Տրե / Օր : Հրանդ / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

21 Kasım 2020  

​Գարեգին Բ. շնորհակալութիւն յայտնեց Փութինին՝ Ղարաբաղի մէջ հայկական ժառանգութեան պահպանման համար -

​Գարեգին Բ. շնորհակալութիւն յայտնեց Փութինին՝ Ղարաբաղի մէջ հայկական ժառանգութեան պահպանման համար ​Գարեգին Բ. շնորհակալութիւն յայտնեց Փութինին՝ Ղարաբաղի մէջ հայկական ժառանգութեան պահպանման համար
«Ցանկանում ենք խորը երախտագիտութիւն յայտնել անձամբ ձեզ Ադրբեջանին յանձնուող տարածքներում հայ ժողովրդի պատմական ժառանգութեան` պատմական վանքերի, եկեղեցիների եւ մշակութային յուշարձանների պահպանման գործում ներդրած ջանքերի համար»ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը շնորհակալագիր յղեց Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինին՝ երախտագիտութիւն յայտնելով անոր Ղարաբաղի մէջ հայկական ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ ներդրած ջանքերուն համար: Այս մասին տեղեկացուցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մամլոյ դիւանէն:

Ըստ «Ռիա Նովըսթի» լրատու գործակալութեան՝ Գարեգին Բ. բարձր գնահատեց Ռուսիոյ իշխանութիւններուն, մասնաւորաբար Վլատիմիր Փութինին ջանքերը ռազմական գործողութիւններու դադրեցման, հրադադարի դրութեան հաստատման եւ տարածաշրջանին մէջ խաղաղութեան ու կայունութեան հաստատման առումով:

«Ցանկանում ենք խորը երախտագիտութիւն յայտնել անձամբ ձեզ Ադրբեջանին յանձնուող տարածքներում հայ ժողովրդի պատմական ժառանգութեան` պատմական վանքերի, եկեղեցիների եւ մշակութային յուշարձանների պահպանման գործում ներդրած ջանքերի համար», կ՛ըսուի նամակին մէջ:

Կաթողիկոսը կ՛ընդգծէ, որ ռուս խաղաղապահներու տեղակայման շնորհիւ կարելի եղաւ ապահովել Դադիվանքի մէջ եկեղեցական ծառայութիւնը:

«Մեր ժողովուրդը մշտապէս կը յիշի Ռուսաստանի կարեւոր դերն արցախեան հողում արիւնահեղութեան դադարեցման գործում եւ աղօթելու ենք հայ-ռուսական բազմադարեայ բարեկամութեան անսասանութեան համար», դիտել կու տայ Գարեգին Բ. կաթողիկոսը:








Bu haber vaticannews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (vaticannews) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Diğer Haberler

+