​Մահկանացուն կնքեց Սերպիոյ Ուղղափառ եկեղեցւոյ Արհ. Իրինէժ Պատրիարքը - Հայերէն
27 Ekim 2021 - Հակական տոմար - Տարի : 4514 / Ամիս : Սահմի / Օր : Վահագն / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

22 Kasım 2020  

​Մահկանացուն կնքեց Սերպիոյ Ուղղափառ եկեղեցւոյ Արհ. Իրինէժ Պատրիարքը -

​Մահկանացուն կնքեց Սերպիոյ Ուղղափառ եկեղեցւոյ Արհ. Իրինէժ Պատրիարքը ​Մահկանացուն կնքեց Սերպիոյ Ուղղափառ եկեղեցւոյ Արհ. Իրինէժ Պատրիարքը

Պատրիարքը վարակուած էր քովիտ 19 ժահրով ու կը գտնուէր հիւանդանոցի մը մէջ։

Ուրբաթ, 20 նոյեմբերին, իր մահկանացուն կնքեց Սերպիոյ ուղղափառ Եկեղեցւոյ պատրիարք Իրինէժը։ Պատրիարքը վարակուած էր քովիտ 19 ժահրով եւ գտնուէր Պելկրատի հիւանդանոցի մը մէջ ու 90 տարեկան էր։

Աւազանի անունով Միրոսլավ Կավրիլովիչ, ծնած է 28 օգոստոս 1930ին։ Փոքր հասակին մտած է Պելկրատի փոքր նորընծայարանը։ Քահանայ ձեռնադրուած է 1959ին։ 1974ին, անուանուած է Սերպիոյ պատրիարքի տեղակալ եւ այդ պաշտօնը վարած է մինչեւ 2009, երբ վախճանած է Սերպիոյ ուղղափառ եկեղեցւոյ Պատրիարք Փաւլէ։

22 յունուար 2010ին, կ՝ընտրուի Սերպիոյ ուղղափառ եկեղեցւոյ 45-րդ պատրիարք, եւ այդ պաշտօնին վրայ կը մնայ մինչեւ 20 նոյեմբեր 2020, երբ 90 տարեկանին մահականացուն կը կնքէ քովիտ 19 ժահրի պատճառաւ։

Պատրիարքի մահուան առիթով, Սերպիոյ ուղղափառ եկեղեցւոյ պատրիարքութիւնը ստացած է զանազան ցաւակցագիրեր, որոնց շարքին Սերպիոյ նախագահին, Ռուսիոյ Կիւրեղ պատրիարքին կողմէ։

Սերպիոյ մէջ իբրեւ սուգի նշան բոլոր եկեղեցիներուն զանգակները ղօղանջեցին ու ժողովուրդը եկեղեցին փութացին մոմ մը վարելու համար վաճխանեալ պատրիարքի յիշատակի համար։Պատրիարքին յուղարկաւորութեան թուականը տակաւին յայտնի չէ։

«Նորին Սրբութիւնը եղած է հաւատքի եւ երկխօսութեան տիպար, ուրախ եւ համեստ։ Գրած է կարդինալ Քուրդ Քոխ։ Սերպիոյ պատրիարքին մահուան առիթով հրապարակած ցաւակցագիրին մէջ։









Bu haber vaticannews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (vaticannews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(vaticannews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
Online Ziyaretçi : 24 ¦ Üye : 0 ¦ Robot : 5 ¦ Bugün Tekil : 11.411 ¦ Çoğul 11.417 ¦ Toplam Tekil : 468.025 ¦ Çoğul : 468.404 ¦ Üye Sayımız : 0 ¦ Ip : 3.229.142.91
+