​Թուրքիան արձագանքել է Եվրախորհրդարանին - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

27 Kasım 2020  

​Թուրքիան արձագանքել է Եվրախորհրդարանին -

​Թուրքիան արձագանքել է Եվրախորհրդարանին ​Թուրքիան արձագանքել է Եվրախորհրդարանին

Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձև էր ընդունել, որով կոչ էր արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՝ Կիպրոսի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով:

Անկարան Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական հանրապետության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը համարում է կանխակալ և իրականությունից կտրված: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ դիրքորոշումը հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Ակսոյը:

«Մենք մերժում ենք Եվրախորհրդարանի բանաձևը մեր երկրի և ՀԿԹՀ-ի վերաբերյալ: Այս որոշումը, անկասկած, ընդունվել է Կիպրոսի հունական համայնքի թելադրանքով և ցույց է տալիս, թե Կիպրոսի հարցում Եվրախորհրդարանը որքանով է կողմնակալ և իրականությունից կտրված»,-ասել է Ակսոյը:

Ըստ նրա, նման դիրքորոշումը չի ծառայում ԵՄ շահերին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունների բարելավմանը և Կիպրոսի խնդրի կարգավորմանը:

«Մենք առաջարկում ենք Եվրախորհրդարանին և ԵՄ-ին ընդունել Կիպրոսի իրողությունները և այնտեղ թուրքական համայնքի ներկայությունը, ինչպես նաև կատարել Կիպրոսի թուրքերի հանդեպ ԵՄ պարտավորությունները: Թուրքիան կշարունակի վճռականորեն պաշտպանել ինչպես իր, այնպես էլ նրանց իրավունքները»,- ավելացրել է Ակսոյը

Կիպրոսը 1974 թվականին թուրքական զինված ներխուժումից հետո բաժանվել է էթնիկ սկզբունքով: Օկուպացված էր կղզու տարածքի 37% -ը, որի վրա 1983-ին հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Միայն Թուրքիան է ճանաչել այն:








Bu haber panorama.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (panorama.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(panorama.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+