Արցախում կազմակերպվում է Սուրբ ծննդյան միջոցառում. տեղի կունենա Սուրբ պատարագ և հոգևոր համերգ -
Արցախում կազմակերպվում է Սուրբ ծննդյան միջոցառում. տեղի կունենա Սուրբ պատարագ և հոգևոր համերգ
Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։
Արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում:
Միջոցառմանը հոգևոր համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան): Սուրբ պատարագը` 11:00։
Հոգևոր համերգը՝ 13:00։
Համեցեք և երազանք պահեք Սուրբ Ծննդյան օրը։
Bu haber yerkir kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (yerkir) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.