​Աֆէյեանի «Մոտէրնա» պատուաստը պիտի վաճառուի Եւրոպայի տարածքին - Հայերէն
16 Ekim 2021 - Հակական տոմար - Տարի : 4514 / Ամիս : Սահմի / Օր : Մանի / Ժամ : Բաւական

Հայերէն :

10 Ocak 2021  

​Աֆէյեանի «Մոտէրնա» պատուաստը պիտի վաճառուի Եւրոպայի տարածքին -

​Աֆէյեանի «Մոտէրնա» պատուաստը պիտի վաճառուի Եւրոպայի տարածքին ​Աֆէյեանի «Մոտէրնա» պատուաստը պիտի վաճառուի Եւրոպայի տարածքին

«Այս երկրորդ պատուաստն է, որ հաստատուած է EMA-ի կողմէ»,- ըսուած է փաստաթուղթին մէջ, ուր նաեւ նշուած է, որ խորհուրդ կը տրուի պատուաստը օգտագործել 18-էն մեծ անձանց։

Դեղերու եւրոպական գործակալութիւն (EMA) թոյլատրած է Եւրոպական Միութեան տարածքին հայազգի գործարար՝ Նուպար Աֆէյանի «Մոտէրնա» ընկերութեան կողմէ մշակուած «Քորոնա» ժահրի դէմ պատուաստի օգտագործումը, կը հաղորդէ CNBC-ն։

«Այս երկրորդ պատուաստն է, որ հաստատուած է EMA-ի կողմէ»,- ըսուած է փաստաթուղթին մէջ, ուր նաեւ նշուած է, որ խորհուրդ կը տրուի պատուաստը օգտագործել 18-էն մեծ անձանց։

Դեղերու եւրոպական գործակալութեան գործադիր տնօրէն՝ Էմըր Քուքի խօսքով՝ «ընթացիկ արտակարգ իրավիճակը յաղթահարելու համար պատուաստը յաւելեալ գործիք կը հանդիսանայ»։

Ան նաեւ նշած է, որ գործակալութիւնը կը շարունակէ հետեւիլ ԵՄ-ի բնակիչներու անվտանգութեան եւ պատուաստի արդիւնաւէտութեան մասին տուեալներուն:

Յիշեցնենք, որ աւելի վաղ, ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցներու վերահսկման վարչութիւնը հաւանութեան արժանացուցած էր Modernа ընկերութեան պատուաստը, որ երկրորդն է կիրառման թոյլտւութիւն ստացածներու շարքին: Ամերիկեան վերահսկիչ մարմինը հաստատած էր նաեւ ամերիկեան Pfizer Inc եւ գերմանական BioNTech SE ընկերութիւններու համատեղ արտադրանքը:

ԱՄՆ-ի մէջ «Մոտէրնա» ընկերութեան ստեղծած պատուաստով «Քորոնա» ժահրի դէմ պատուաստման գործընթացքը սկիզբ առած էր նախորդ ամիս։








Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
Online Ziyaretçi : 32 ¦ Üye : 0 ¦ Robot : 2 ¦ Bugün Tekil : 12.916 ¦ Çoğul 12.926 ¦ Toplam Tekil : 282.728 ¦ Çoğul : 282.941 ¦ Üye Sayımız : 0 ¦ Ip : 3.234.211.61
+