Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել - Հայերէն
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Առաւօտ

Հայերէն :

15 Ocak 2021  

Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել -

Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել

Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա, Եդեսիա-Ակունքի խմբ․) քաղաքի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին տաճարը, որը տեղի բնակչության շրջանում հայտնի է Գերմուշի եկեղեցի անունով, ծառայել է որպես «քաբաբ» պատրաստելու համար կրակ անելու տեղ։

Ճաշարաններից մեկի տերը, որոշել է յուրահատուկ երևալու համար եկեղեցու տարածքում կրակ վառել և քաբաբ ուտելու հավաքույթ կազմակերպել։

Տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանն ու պարսավանքին։

Հայկական հնամենի եկեղեցու ավերակներում «քաբաբային խրախճանքի» կազմակերպչին հանդիմանել են նաև տվյալ թաղամասի բնակիչները։

Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել նաև հաճախակի եկեղեցու տարածքում հայտնվող և «հայերի ոսկիները» գտնելու նպատակով պատմական կոթողը ավելի վատթար վիճակի հասցնող գանձագողերի առկայությունից։ Բնակիչներից մեկը նշել է, որ խնդիրը կարող է լուծում ստանալ եկեղեցու վերանորոգմամբ։

Թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են այս իրադարձությունը, սակայն առանց նշելու, որ եկեղեցին հայկական է։

,

Haberin Diğer Resimleri Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել

1 2





Bu haber akunq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (akunq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(akunq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+