​Աք Կուսակցութեան Իֆթարը Նախագահ Էրտողանի Գլխաւորութեամբ - Հայերէն
27 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Վահագն / Ժամ : Շանթակող

Հայերէն :

15 Mart 2024  

​Աք Կուսակցութեան Իֆթարը Նախագահ Էրտողանի Գլխաւորութեամբ -

​Աք Կուսակցութեան Իֆթարը Նախագահ Էրտողանի Գլխաւորութեամբ ​Աք Կուսակցութեան Իֆթարը Նախագահ Էրտողանի Գլխաւորութեամբ

Թուրքիոյ Հանրապետութեան Նախագահ Վսեմ. Ռէճէփ Թայյիպ Էրտողան 12 Մարտ 2024, Երեքշաբթի գիշեր Անգարայի մէջ նախագահեց ԱՔ Կուսակցութեան իֆթարի սեղանին, որուն մասնակցեցան պետական աւագանին, փոքրասնական համայնքներու պետեր ու ներկայացուցիչներ, դիւանագիտական պաշտօնեաներ։

Սոյն սեղանին մասնակիցներու շարքին էր Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը։ Բաց աստի, սեղանին մասնակից էին Յունաց Ն.Ս.Տ.Տ. Պարթոլոմէոս Ծայրագոյն Պատրիարքը, Հայ Կաթողիկէ համայնքի վիճակաւոր Արհի. Տ. Լեւոն Արքեպս. Զէքիեան եւ այլ աշխարհական վարիչներ, ինչպէս նաեւ Ստանպուլի երեսփոխան Տքթ. Սեւան Սվաճըօղլու։

Նորին Ամենապատուութիւնը նոյն առթիւ միջօրէին օդային ճամբաւ մեկնեցաւ մայրաքաղաք, իր հետն ունենալով գաւազանակիր Հոգշ. Տ. Գասպար Աբղ. Կարապետեանը։

Մեր Հոգեւոր Պետը նոյն գիշեր վերադարձաւ Աթոռ։






Bu haber trhaybad kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (trhaybad) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(trhaybad). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+