Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերը համաձայնել են ստեղծել փորձագիտական ենթախմբեր - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Առաւօտ

Հայերէն :

01 Şubat 2021  

Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերը համաձայնել են ստեղծել փորձագիտական ենթախմբեր -

Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերը համաձայնել են ստեղծել փորձագիտական ենթախմբեր Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերը համաձայնել են ստեղծել փորձագիտական ենթախմբեր

Հունվարի 30-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը։

Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:

Ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը:

Որոշվել է նաև եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից` աշխատանքային կարգով:





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+