​Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս 5 գերի - Հայերէն
19 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Անահիտ / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

10 Şubat 2021  

​Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս 5 գերի -

​Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս 5 գերի ​Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս 5 գերի

Ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք է վերադարձել 5 գերի։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Ադրբեջանից վերադարձած 5 գերիներից 3-ը Շիրակի մարզից են։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը լրագրողներին ասել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով 1 գերի տեղափոխվել է Բաքու և 5 գերի վերադարձել է Երևան։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ հունվարի 28-ին Հայաստան էր վերադարձել 5 գերի, նույն օրը Երևանից Բաքու էր փոխադրվել 1 գերի։ Դեկտեմբերի 14-ին կրկին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց, Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 հայ գերի՝ 14 ադրբեջանցիների դիմաց։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի մասին պաշտոնական տվյալ չկա։





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+