​Թուրքիայում հայ իրավապաշտպանի դեմ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար - Հայերէն
19 Mayıs 2021 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Մարերի / Օր : Անահիտ / Ժամ : Այգ

Հայերէն :

11 Şubat 2021  

​Թուրքիայում հայ իրավապաշտպանի դեմ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար -

​Թուրքիայում հայ իրավապաշտպանի դեմ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար ​Թուրքիայում հայ իրավապաշտպանի դեմ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար

Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական հրապարակումներ անելու համար:

Այս մասին Ավազյանը գրառում է արել Twitter-ում, հրապարակելով նաև իրեն ուղղարկված հետաքննություն սկսելու մասին որոշման փաստաթղթերը:

Նշվում է, որ 2014-2018թթ. ընթացքում Ավազյանը Twitter-ում նախագահի հասցեին վիրավորական 8 հրապարակում է կատարել, որոնք հանցակազմ պարունակող արարք են որակվել:

Հիշեցնենք, որ սա Ավազյանի դեմ հետաքննություն սկսելու առաջին դեպքը չէ: Նրան նաև քանիցս բերման են ենթարկել Թուրքիայի պաշտոնատար անձանց հասցեին սուր քննադատություններ հնչեցնելու համար:

Իրավապաշտպանը 2019թ. հոկտեմբերին Twitter-ում գրառում էր կատարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասին։ Նա տեղադրել էր արտգործնախարարի ընտանիքի 1998թ․ լուսանկարը և գրել․ «Նրանք Անթալիայի հարավային շրջանում հայտնի են եղել որպես «քրդական գողեր»»։

Նշենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանին Twitter-ում հետևում է 175.000 օգտատեր: Նրա կատարած գրառումների թիվն անցնում է 230.000-ը:






Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Diğer Haberler

+