​Մինչև 2022 թ․ մարտի 1-ը Արցախի համայնքներում ընտրություններ չեն անցկացվի - Հայերէն
19 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Անահիտ / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

19 Şubat 2021  

​Մինչև 2022 թ․ մարտի 1-ը Արցախի համայնքներում ընտրություններ չեն անցկացվի -

​Մինչև 2022 թ․ մարտի 1-ը Արցախի համայնքներում ընտրություններ չեն անցկացվի ​Մինչև 2022 թ․ մարտի 1-ը Արցախի համայնքներում ընտրություններ չեն անցկացվի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Ընտրությունները հետաձգելու նախաձեռնողը եղել է հենց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Պատերազմական գործողությունների ընթացքում երկու համայնքի ղեկավարներ զոհվել են, մեկը՝ մահացել: Եվս ութ համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են վերջիններիս սեփական դիմումների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված 11 համայնքներից 5-ը ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ այդ համայնքների բնակչությունը ներկայումս ստիպված բնակություն է հաստատել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես անհնար է»,- գրել է Խանումյանը։

Նրա խոսքով՝ նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ․ «Նշված գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո Արցախում կկազմակերպվեն ՏԻՄ ընտրություններ՝ նոր օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է նախարարի գրառման մեջ։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+