Հաղորդագրութիւն Թեհրանի Հայոց Թեմի - Հայերէն
19 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Անահիտ / Ժամ : Շանթակող

Հայերէն :

15 Mart 2021  

Հաղորդագրութիւն Թեհրանի Հայոց Թեմի -

Հաղորդագրութիւն Թեհրանի Հայոց Թեմի Հաղորդագրութիւն Թեհրանի Հայոց Թեմի

Սիրելի՛ Հայրենակիցներ,

Նկատի ունենալով այն փաստը, որ վերջին օրերի ընթացքում ոմանք ինչ-որ միտումնաւոր նպատակներ հետապնդելով եւ համայնքում Ազգային իշխանութեան հանդէպ անվստահութիւն սերմանելու նպատակով ընկերային ցանցերում եւ հայաստանեան տարբեր կայքէջերում անհիմն եւ կեղծ լուրեր են հրապարակել իրանահայ համայնքի մարդասիրական օժանդակութիւնները իր նպատակին չծառայեցնելու եւ այլ տեղ փոխանցելու կապակցութեամբ, անհրաժեշտ նկատեցինք հանդէս գալ հաղորդագրութեամբ` հերքելով տարածուած անստոյգ լուրերը, հետեւեալ պարզաբանումները կատարելով:

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը` գլխաւորութեամբ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, 2020 թուականի սեպտեմբերի 28-ին Արցախին զօրակցելու նպատակով կեանքի կոչեց «Բացառիկ նուիրահաւաք»-ի կազմակերպիչ յանձնախումբ` հետեւեալ անձնակազմով. Իւետ Դանիէլեան, Վահիկ Աղաքեան, Վարուժ Յովհաննիսեան, Հարմիկ Զովէլեան, Յակոբ Յակոբեան, դոկտ. Ալֆրետ Դաւուդի, Ժորժիկ Խուդավերդեան, Թեմական խորհրդի հետ կապ` ճրտպ. Նորայր Արամեան:

Յանձնախումբը իրանահայ համայնքների յատուկ կարգավիճակով եւ առկայ զգայնութիւններով հանդերձ, անմիջապէս աշխատանքի լծուելով, ոչ մի ջանք չխնայեց իր առաքելութիւնը լաւագոյնս կատարելու համահայկական այս նուիրական աշխատանքում:

Ուստի, չնայած ժամանակին համայնքիս միութիւնների, նաեւ Եկեղեցական եւ Ծնողական խորհուրդների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում անդորրագրերը ներկայացնելով արտացոլուել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցուած` Բացառիկ նուիրահաւաքից հանգանակուած գումարի ճակատագիրը, սակայն կրկին հարկ ենք համարում մեր ժողովրդին հաղորդել եւ միեւնոյն ժամանակ մեր խորին երախտագիտութիւնը եւ շնորհակալութիւնը յայտնել այս պատասխանատու աշխատանքում մեզ նեցուկ հանդիսացած թեմիս ազգային եւ կրօնական կառոյցների ներկայացուցիչներին, յարգելի ժողովրդին եւ բարերար անձանց, որոնք անվերապահօրէն իրենց նիւթական նաեւ բարոյական օժանդակութիւնը ցուցաբերեցին Արցախի մեր քոյրերին եւ եղբայրներին:

Վերջում հարկ ենք համարում մատնանշել, որ Թեհրանի հայոց թեմի Ազգային իշխանութեան ներկայացուցիչները ընդմիշտ գօտեպնդուած եւ համայնքիս անդամների փոխվստահութեամբ շարունակելու են իրենց ազգանուէր գործունէութիւնը` ի նպաստ համայնքիս բարօրութեան ու բարեկեցիկ կեանքի, եւ երբեւիցէ ոեւէ անհատի վարկաբեկումները եւ անհիմն արտայայտութիւնները չեն կարող խոչընդոտել եւ խաթարել այդ նուիրական գործը:

Անհրաժեշտութեան պարագային հրապարակուելու են նաեւ համապատասխան փաստաթղթերը:






Bu haber aztag kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (aztag) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(aztag). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+