​Սեպտեմբերին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյան - Հայերէն
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

28 Temmuz 2021  

​Սեպտեմբերին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյան -

​Սեպտեմբերին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյան ​Սեպտեմբերին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյան

Միջազգային հանրությունը պետք է համապատասխան արձագանք տա Ադրբեջանի կողմից տարածաշրջանային կայունությունը պայթեցնել փորձող գործողություններին: Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա իր պարտավորությունն է: Այս մասին 1lurer-ին տված հարցազրույցում այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

"Հայաստանն օգտագործելու է իրեն հասու ամբողջ գործիքակազմն ըստ պատեհության: Տեղյակ եք, որ մայիսի 12-ից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում և մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին",- ասել է նա:

Ճշտող հարցին՝ Հայաստանը կրկին դիմելու է, Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է, որ գործընթացը շարունակվում է: Բացի այս, նա ուշադրություն է հրավիրել հետևյալ հանգամանքի վրա՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ից Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը.

"Դրանից բխող բոլոր հետևանքներով",- շեշտել է նա:







Bu haber verelq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (verelq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(verelq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+