Առաջին օրից կես կատակ կես լուրջ ասում էի եղբորս, որ Նոբելյան մրցանակ պետք է ստանաս դու». Հուրի Փաթափ - Հայերէն
19 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Անահիտ / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

16 Ekim 2021  

Առաջին օրից կես կատակ կես լուրջ ասում էի եղբորս, որ Նոբելյան մրցանակ պետք է ստանաս դու». Հուրի Փաթափ -

Առաջին օրից կես կատակ կես լուրջ ասում էի եղբորս, որ Նոբելյան մրցանակ պետք է ստանաս դու». Հուրի Փաթափ Առաջին օրից կես կատակ կես լուրջ ասում էի եղբորս, որ Նոբելյան մրցանակ պետք է ստանաս դու». Հուրի Փաթափության

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի քույրը՝ Հուրի Փաթափությանը եղբոր մրցանակ ստանալու մասին լուրը առաջինը ստացել է իր մորաքրող տղայից, որն ապրում է ԱՄՆ-ում:

NEWS.am-ի հետ զրույցում նա պատմում է, որ արդեն 5 րոպե անց իրեն են զանգահարում ծնողները, մյուս եղբայրը եւ կիսում իրենց ուրախությունն ու ոգեւորությունը:

«Անշուշտ շատ ուրախացա եւ կարծում եմ` ամբողջ հայ ազգն է ուրախացել այս լուրից, քանի որ առաջին անգամ հայ գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել: Փոքր եղբայրս` Արտեմը բժշկական հետազոտություններկ ոլորտում է կրթություն ստացել, շատ մրցանակների է արժանացել, եւ վերջինն էլ Նոբելյան մրցանակն էր: Ես որ ճիշտն ասեմ, մրցանակները ստանալու առաջին օրից կես կատակ կես լուրջ ասում էի եղբորս, որ Նոբելյան մրցանակ պետք է ստանաս դու, ու այդ զգացումս իրականացավ»,- ասաց Հուրին:

Հուրին պատմեց, որ իրենք ընտանիքում 3 զավակ են` ինքը եւ երկու եղբայրները:

Հայրը գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնն է։ Մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, Լիբանանում հայկական դպրոցի տնօրեն է եղել, ԱՄՆ տեղափոխվելուց հետո հայկական դպրոցում ուսուցչուհի է աշխատել, հայրն էլ հաշվապահությամբ է զբաղվել:

«Մեծ եղբայրս, որ ինձանից փոքր է, ավարտեց ամերիկյան համալասարնը Լիբանանում եւ ԱՄն գնալուց հետո շարունակեց ուսումը այնտեղ, բազմաթիվ գյուտերի հեղինակ է, բայց դեռ Նոբելյան մրցանակ չի ստացել»,- ժպտալով ասում է Հուրին եւ հավելում, որ հնարավոր է մի օր էլ Արան ստանա Նոբելյան մրցանակ:

Հուրի Փաթափությանը անգլերեն լեզվի եւ գրականության մասնագետ է, Լիբանանում ուսուցչուհի է եղել, 25 տարի աշխատել է Եղիշե Մանուկյան ազգային վարժարանում, այժմ տարվա մի մասը Հայաստանում է անցկացնում: Հուրիի ամուսինն էլ պատմաբանության դոկտոր Եղիա Ջերեջյանն է:

Նշենք, որ հայ գիտնական Արտեմ Փաթափության Բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր է դարձել օրեր առաջ:

Անցյալ տարի էլ արժանացել էր հեղինակավոր նորվեգական միջազգային Kavli միցանակին:








Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+