​Netflix-ի սերիալն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում․ ցուցադրված քարտեզում Հայաստանը եղել է պատմական ս - Հայերէն
26 Mayıs 2022 - Հակական տոմար - Տարի : 4514 / Ամիս : Մարերի / Օր : Նպատ / Ժամ : Արփող

Հայերէն :

10 Ocak 2022  

​Netflix-ի սերիալն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում․ ցուցադրված քարտեզում Հայաստանը եղել է պատմական ս -

​Netflix-ի սերիալն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում․ ցուցադրված քարտեզում Հայաստանը եղել է պատմական ս ​Netflix-ի սերիալն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում․ ցուցադրված քարտեզում Հայաստանը եղել է պատմական սահմաններով

Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Դրանում Հայաստանը ներկայացված է եղել իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը։

Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը (Türk DEGS) այդ մասին առաջինն է գրառում արել Twitter-ի էջում։ Գրառման մեջ նշվել է, որ 2-րդ աշխարհամարտի մասին պատմող սերիալում Թուրքիայի տարածքները ներկայացվել են որպես հայկական։ Դա համարվել է Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թիրախավարում։

Թեմային անդրադարձել է նաև թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթը։ «Ստորություն Netflix-ից, որը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ։ Տեսե՛ք, թե ինչպես է ներկայացրել Թուրքիայի տարածքները» գլխագրով հոդվածում նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել «Netflix»-ի այդ գործելաոճից։ Նրանք պահանջում են, որ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) գործի անցնի և ամենածանր պատժամիջոցները կիրառի «Netflix»-ի դեմ։








Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+