Ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողը - Հայերէն
28 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Սիմ / Ժամ : Շանթակող

Հայերէն :

24 Ocak 2022  

Ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողը -

Ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողը Ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողը

Թուրք լրագրողուհի Սեդեֆ Քաբաշը ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղիղ եթերում հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, նրա խոսքերը լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով CNN Turk-ին։

Լրագրողն ուղիղ եթերում վիրավորական ասացվածք է մեջբերել պալատում գտնվող անասունների մասին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության համատեքստում։ Նրա խոսքերը լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում։ Մի շարք պաշտոնյաներ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչներ հրապարակավ կոշտ են արձագանքել լրագրողի խոսքերին։ Մասնավորապես, իշխող կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն ասել է, որ լրագրողի ասածը ոչ թե ընդդիմադիր դիրքորոշման ներկայացում է, այլ «անբարոյականություն ու հիմարություն»։ Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) նաեւ հետաքննություն է սկսել այն հեռուստաալիքի դեմ, որի մասին խոսել է Քաբաշը։

«Դատարանը վճիռ է կայացրել Սենեմ Քաբաշի ձերբակալման վերաբերյալ»,- հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը։








Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+