Պարտավոր ենք հաղթել. Արմեն Սարգսյան - Հայերէն
28 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Սիմ / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

09 Mayıs 2022  

Պարտավոր ենք հաղթել. Արմեն Սարգսյան -

Պարտավոր ենք հաղթել. Արմեն Սարգսյան Պարտավոր ենք հաղթել. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։

«Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է:

Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ:

Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար:

Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ:

Նրանք հաղթեցին 30 տարի առաջ՝ հայկական պատմական Շուշին ազատագրելով:

Նրանք հաղթեցին ավելի քան 75 տարի առաջ Մեծ Հայրենականում:

Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով:

Որևէ ձեռքբերում, առավել ևս՝ հաղթանակ պետք է զարգացնել և վերածել ուժեղ պետության ու կազմակերպված հասարակության, արժանապատիվ խաղաղության և կայուն առաջընթացի՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի և Արցախի:

Մենք պարտավոր ենք հաղթել: Իսկ հաղթանակի երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը, մեր նպատակասլացությունը և կարգապահությունը:

Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի», - նշված է ուղերձում։





Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+