Պատրիարք Հայրը, այցելեց քաղաքի Հայ Կաթողիկէից Ս. Յովսէփ Եկեղեցին եւ դիմաւորուեցաւ Ուղուրկէլ ընտանիքի - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Արփող

Հայերէն :

11 Mayıs 2022  

Պատրիարք Հայրը, այցելեց քաղաքի Հայ Կաթողիկէից Ս. Յովսէփ Եկեղեցին եւ դիմաւորուեցաւ Ուղուրկէլ ընտանիքի -

Պատրիարք Հայրը, այցելեց քաղաքի Հայ Կաթողիկէից Ս. Յովսէփ Եկեղեցին եւ դիմաւորուեցաւ Ուղուրկէլ ընտանիքի Պատրիարք Հայրը, այցելեց քաղաքի Հայ Կաթողիկէից Ս. Յովսէփ Եկեղեցին եւ դիմաւորուեցաւ Ուղուրկէլ ընտանիքի անդամներուն կողմէ։

Ն.Ա.Տ. Սահակ Բ Պատրիարք Հայրը, Մարտինի Կուսակալութենէն յետոյ այցելեց քաղաքի Հայ Կաթողիկէից Ս. Յովսէփ Եկեղեցին եւ դիմաւորուեցաւ Ուղուրկէլ ընտանիքի անդամներուն կողմէ։ Նորին Ամենապատուութեան հետ էին Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Եպս. Յակոբեան, Արժ. Տ. Շիրվան Քհնյ. Միւրզեան։ Ընդունելութեան ներկայ եղաւ նաեւ Մարտինի եւ Տիգրանակերտի Ասորւոց Առաջնորդ Մոր Ֆիլիւքսինոս Սալիպա Էօզմէն Մետրոպոլիտը։ Նորին Ամենապատուութիւնն ու ընկերակիցները արժանացան ժողովուրդի սիրալիր ընդունելութեան։ Եկեղեցին նորոգութեան մէջ էր, սակայն աշխատանքները լրանալու վրայ էին։

Նորին Ամենապատուութիւնը եւ հիւրերը եկեղեցւոյ պարտէզին մէջ հիւրասիրուեցան թէյասեղանով։ Ուղուրկէլ ընտանիքը ի յիշատակ այս այցելութեան նուիրեց մեր Հոգեւոր Պետին ձեռագործ դիմանկարը, պատրաստուած՝ արուեստագէտ Նուրէտտին Չաքմաքի կողմէ։

Սիրալիր ընդունելութենէն յետոյ Նորին Ամենապատուութիւնը եւ ընկերակիցները վերադարձան Տէյրիւզաֆէրան Վանքը։





Bu haber turkiyeermenileripatrikligi kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (turkiyeermenileripatrikligi) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(turkiyeermenileripatrikligi). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+