4 պայման, որոնց դեպքում Թուրքիան կհամաձայնի կարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ[ - Հայերէն
20 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արագած / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

17 Nisan 2023  

4 պայման, որոնց դեպքում Թուրքիան կհամաձայնի կարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ[ -

4 պայման, որոնց դեպքում Թուրքիան կհամաձայնի կարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ[ 4 պայման, որոնց դեպքում Թուրքիան կհամաձայնի կարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ[

Թուրքական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը:

Այս անգամ թեմային անդրադարձել է թուրքական CNN Turk լրատվամիջոցը: Աղբյուրն առանձնացնում է 4 հարց, որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորում:

Ստորև ներկայացվում են նշյալ պահանջները:

1.Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներում, որի ստեղծումը համաձայնեցվել է 2018-ի հունվարին Սոչիում կայացած Սիրիայի խորհրդաժողովում, պետք է ներկայացված լինի Սիրիայի ընդդիմություն: (Նրանք վայելում են Թուրքիայի աջակցությունը):

2. Փախստականների վերադարձ, որին պետք է նպաստեն նաև Իրանը ու Ռուսաստանը, քանի որ վերջիններս նույնպես համարվում են երաշխավոր երկրներ:



3. Հումանիտար օգնության անխափան իրականացում Սիրիայի բոլոր շրջաններ:

4. Ահաբեկչության դեմ պայքար, առանց տարբերություն դնելով «ահաբեկչական կառույցների» միջ: (Այստեղ թուրքական աղբյուրն առաջին հերթին նկատի ունի Սիրայի քրդական ուժերին, որոնց համարում է ահաբեկչական): Անհրաժեշտ է, որ նրանք դուրս գան Սիրիայի հյուսիսից:

Իր հերթին աղբյուրը նշում , որ Սիրիան էլ պահանջում է, որ Թուրքիայի զինված ուժերը դուրս գան Սիրիայից:

Նշենք, որ տևական ժամանակ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայի հյուսիսի մի հատվածում, որը փաստացի օկուպացման տակ են պահում:





Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+