​Հայկական ժողովրդական երգեր. «Բլբուլն էկեր» երգը - Հայերէն
08 Ekim 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Հոռի / Օր : Միհր / Ժամ : Այգ

Հայերէն :

22 Ocak 2024  

​Հայկական ժողովրդական երգեր. «Բլբուլն էկեր» երգը -

​Հայկական ժողովրդական երգեր. «Բլբուլն էկեր» երգը ​Հայկական ժողովրդական երգեր. «Բլբուլն էկեր» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը

Պատմութեան ընթացքում Հայաստանը բազմիցս ենթարկուել է բարբարոս ցեղերի արշաւանքներին ու ասպատակութիւնը, որի պատճառով հայութիւնը պարբերաբար կորցրել է իր տուն ու տեղը, ապրուստի միջոցները և ստիպուած է եղել մեկնել պանդխտութեան՝ հոգալու համար իր ու իր ընտանիքի կարիքները։ Գիտենք նաև, որ յաճախ պատանիներն էին մեկնում պանդխտութեան, որտեղ վաստակած դրամով հոգացել են իրենց հարսանիքի ծախսերը։ Եւ պանդխտութեան դառնութիւններն ու ծանրութիւնը պատճառ են դարձել պանդխտութեան բազմաթիւ սրտառուչ ու յուզիչ երգերի ստեղծման, որոնցից մեկն էլ այս մեկն է, որ կոչւում է «Բլբուլն էկեր»։ Սա պանդխտութեան երգի կատարեալ նմուշ է, որը պահանջում է կատարողական վարպետութիւն։ Սիրելին մեկնել է պանդխտութեան, նրանից լուր կամ նամակ չկայ, կողակիցը մենակ է մնացել՝ ինքն իր ցաւի ու տառապանքի հետ։

Երգը ներկայացուած է «Նուբար» անսամպլի կատարմամբ։ Գեղարուեստական ղեկավար՝ Լուսինէ Նազարեան։





Bu haber vaticannews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (vaticannews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(vaticannews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+