«Դեպի Եվրոպա» կեղծ ուղին ու ՌԴ-ից հեռացումը. ինչո՞ւ է Քոչարյանը հարվածի տակ․ Տիգրան Քոչարյան -
«Դեպի Եվրոպա» կեղծ ուղին ու ՌԴ-ից հեռացումը. ինչո՞ւ է Քոչարյանը հարվածի տակ․ Տիգրան Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ունի ներքին և արտաքին հիմքեր։ Այս մասին Alpha News -ի եթերում հայտարարել է լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը՝ ներկայացնելով իրավիճակի շուրջ իր վերլուծությունը։
Անդրադառնալով ներքին պատճառներին՝ նա նշել է, որ «թալանի վերադարձի» մասին իշխանական նարատիվը կեղծ է։
«Եթե իրոք թալան կար, 8 տարի ինչի՞ն էին սպասում: Փաշինյանը հասկանում է, որ արդար ճանապարհով այլևս չի ընտրվելու: Ուստի նա բռնապետություն է հաստատում՝ ասպարեզից հեռացնելով հիմնական հակառակորդներին: Սա Քոչարյանի արդեն 4-րդ կալանավորումն է, ինչն ապացուցում է, որ գործը շինծու է և բացարձակ քաղաքական»,-ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիրը:
Անդրադառնալով արտաքին գործոններին և աշխարհաքաղաքական զարգացումներին՝ Տիգրան Քոչարյանն ընդգծել է, որ կալանքը հստակ աշխարհաքաղաքական պահանջ է։
«Արևմուտքը պարտադրում է խզել կապերը ՌԴ-ի հետ՝ մեզ դարձնելով պոտենցիալ Ուկրաինա, բայց առանց Եվրոպայի հետ սահմանի: «Դեպի Եվրոպա» թեզն իրականում թուրք-ադրբեջանական օրակարգ է՝ Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելու և մեր երկիրը «կուլ տալու» համար։
Առաջիկայում Փաշինյանը պետք է գնա հանրաքվեի՝ Սահմանադրությունը փոխելու և ազգային տարրերը հանելու նպատակով: Նա այժմ չեզոքացնում է այն լիդերներին, որոնք կարող են կոնսոլիդացիա ապահովել և տապալել Բաքվի հերթական պարտադրանքը»,- ասել է Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Բաքուն ամեն օր նոր պահանջներ է դնում՝ հողեր հանձնել, Սահմանադրություն փոխել։
«Չունենալով բավարար աջակցություն դա անելու համար՝ Փաշինյանը փորձում է սիրաշահել Ալիևին. «Տես, Սահմանադրությունը դեռ չեմ կարողանում փոխել, բայց փոխարենը Քոչարյանին կալանավորել եմ»: 2018-ին շատերը զգուշացնում էին՝ Քոչարյանին կալանավորում են Արցախն անխոչընդոտ հանձնելու համար, և ժամանակն ապացուցեց մեր ճշմարտացիությունը: Այսօր էլ պնդում եմ՝ սա արդարության կամ միլիոնների վերադարձի մասին չէ, Հայաստանին նոր ողբերգությունների ու մեծ փորձությունների են նախապատրաստում»,-նշել է Տիգրան Քոչարյանը:
Bu haber alphanews kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com