Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործելու են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք - Հայերէն
09 Eylül 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Նավասարդ / Օր : Ձոպաբեր / Ժամ : Առաւօտ

Հայերէն :

30 Ağustos 2026  

Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործելու են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք -

Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործելու են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործելու են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք

Սեպտեմբերի 1-ից՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, բոլոր հանրակրթական դպրոցներում ուժի մեջ են մտնում անվտանգության ապահովման նոր չափանիշները, որոնք առաջին անգամ մեկ փաստաթղթով սահմանում են դպրոցի պարտականությունները՝ բռնության և բուլինգի կանխարգելումից մինչև տարհանման վարժանքներ և անծանոթ անձանց մուտքի վերահսկում։

Ինչպես տեղեկացնում է   Iravaban.net -ը, չափանիշները հաստատված են ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի N 07-Ն հրամանով, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հրամանի նպատակը դպրոցի սովորողների, աշխատողների և դպրոցում օրինական հիմքով գտնվող այլ անձանց կյանքի, առողջության, արժանապատվության և գույքի պաշտպանությունն է՝ ներառյալ ռիսկերի համակարգված գնահատումը և նվազեցումը։ Ներկայացնում ենք հիմնական նորամուծությունները։

Յուրաքանչյուր դպրոցում ձևավորվում է Սովորողի պաշտպանության թիմ

Չափանիշների 24-27-րդ կետերով դպրոցներում ստեղծվում է բազմամասնագիտական ՍՊ թիմ՝ տնօրենի կամ համակարգողի, վարչատնտեսական համակարգողի, դասղեկի կամ ուսուցչի, հոգեբանի, ծնողական և աշակերտական խորհուրդների ներկայացուցիչների կազմով։ Թիմի խնդիրն է բռնության բոլոր ձևերի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, արձագանքումը և ուղղորդումը, իսկ տնօրենը առնվազն կիսամյակը մեկ հաշվետվություն է ներկայացնում մանկավարժական խորհրդին։ Մանրամասն՝  մեր առանձին նյութում ։

Բռնության կամ բուլինգի դեպքում դպրոցն այլևս ընտրություն չունի

Դպրոցի յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է բացահայտված կամ կասկածելի դեպքի մասին անհապաղ տեղեկացնել ՍՊ թիմին, թիմը՝ ուսումնասիրել տեղեկատվությունը, գնահատել ռիսկերը, անհրաժեշտության դեպքում ուղղորդել իրավասու մարմիններին և աջակցություն տրամադրել սովորողին ու նրա ընտանիքին։ Կրթական միջավայրը պետք է զերծ լինի բռնության բոլոր ձևերից՝ ներառյալ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնությունը, բուլինգը, կիբերբուլինգը և մարմնական պատիժը։ Մանրամասն՝  այստեղ ։

Հոգեբանի ութ պարտականությունները

Հրամանի 31-րդ կետով դպրոցի հոգեբանի համար սահմանվում է ութ պարտականություն, որոնցից երկուսն ուղղակի վերաբերում են բուլինգին՝ անհատական և խմբային հոգեբանական աջակցություն բռնության կամ բուլինգի ենթարկված և ռիսկային վարք ունեցող սովորողներին, ինչպես նաև սովորողի ու ծնողների ուղղորդում մասնագիտական ծառայություններին։ Մանրամասն՝  այստեղ ։

Պարտադիր հսկողություն ռիսկային տարածքներում

Տնօրենը պարտավոր է ապահովել մեծահասակների շարունակական և նպատակային վերահսկողությունը դպրոցի բարձր ռիսկայնություն ունեցող տարածքներում՝ խաղահրապարակում, սանհանգույցներում, միջանցքներում, ճաշարանում, բակում և նկուղում։ Մանրամասն՝  այստեղ ։

Ո՞վ է պատասխանատու անծանոթ անձանց մուտքի համար

29-րդ կետի 5-րդ ենթակետով դպրոցի տարածքի անվտանգությունը, ներառյալ անծանոթ կամ կասկածելի անձանց մուտքի կանխումն ու վերահսկումը, վարչատնտեսական համակարգողի պարտականությունն է։ Մանրամասն՝  այստեղ ։

Տարհանման պլաններ և պարտադիր վարժանքներ

Դպրոցը պարտավոր է ապահովել տարհանման պլանների առկայությունը, տեսանելիությունն ու հասանելիությունը բոլորի համար, կազմակերպել պարբերական տարհանման վարժանքներ, ճանաչողական շրջայցեր դեպի արտակարգ ելքեր և հավաքատեղիներ, ինչպես նաև իրազեկման միջոցառումներ բնական և տեխնածին վտանգների՝ երկրաշարժի, հրդեհի, ջրհեղեղի դեպքում անվտանգ վարքագծի մասին։ Մանրամասն՝  այստեղ ։

Կանխարգելիչ պայքար թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի դեմ

15-17-րդ կետերով դպրոցի համար սահմանվում են երեք ուղղությամբ պարտականություններ՝ սովորողների իրազեկման միջոցառումներ, ծնողների հետ հանդիպումներ՝ ռիսկերի և վաղ նշանների ճանաչման թեմաներով, և դասերից հետո սովորողների օգտակար զբաղվածության աջակցություն։ Մանրամասն՝   այստեղ ։

Չափանիշների պահանջները կիրառվում են դպրոցի սովորողների, աշխատակիցների, ծնողների և դպրոց մուտք գործող այլ անձանց հետ փոխհարաբերություններում, այսինքն՝ դրանք վերաբերում են ոչ միայն դպրոցի անձնակազմին, այլև ծնողներին։

Ամփոփում

Ամփոփելով՝ ԿԳՄՍ նախարարի N 07-Ն հրամանով հաստատված չափանիշներով սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր դպրոցում ձևավորվում է Սովորողի պաշտպանության թիմ, սահմանվում են բռնության և բուլինգի դեպքերին անհապաղ արձագանքման, հոգեբանական աջակցության, ռիսկային տարածքների հսկողության, անծանոթ անձանց մուտքի կանխման, տարհանման վարժանքների և վնասակար սովորույթների կանխարգելման պարտադիր կանոններ, իսկ տնօրենը կիսամյակը մեկ հաշվետու է մանկավարժական խորհրդին, – տեղեկացնում է Iravaban.net -ը։

Ծանուցում 1.   սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Դպրոցում երեխայի անվտանգության և իրավունքների պաշտպանության հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել   «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը ՝ գրելով info.legalliance@gmail.com   էլեկտրոնային փոստի հասցեին։

Ծանուցում 2.   սույն նյութի պատկերը գեներացվել է արհեստական բանականության գործիքակազմի օգնությամբ։




Bu haber iravaban kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (iravaban) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(iravaban). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+