Սիրուշոն փայլել է Coca-Cola Fest-ի բեմում -
Սիրուշոն փայլել է Coca-Cola Fest-ի բեմում
Սիրուշոն դարձել է սեպտեմբերի 5-ին Երևանի Yerevan Park-ում անցկացված Coca-Cola Fest 2026-ի ամենավառ աստղերից մեկը։ Փառատոնի գլխավոր բեմում նրա ելույթն աչքի է ընկել դինամիկությամբ և էներգիայով՝ անմիջապես գրավելով հանդիսատեսին և դառնալով երեկոյի կարևորագույն պահերից մեկը։
Երգչուհին ներկայացրել է ծրագիր, որում ժամանակակից ռիթմերը համադրվել են ազգային մոտիվների հետ։ Հանդիսատեսը ջերմորեն է ընդունել նրա յուրաքանչյուր կատարում։
Փառատոնը համախմբել է հազարավոր այցելուների, իսկ Սիրուշոյի ելույթը ևս մեկ անգամ ընդգծել է նրա դիրքը հայկական էստրադայի առաջատար կատարողների շարքում։
Bu haber alphanews kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com