Հայրության արձակուրդ․ քանի օր է տևում և որքան է վարձատրվում - Հայերէն
05 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Սահմի / Օր : Վահագն / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

03 Kasım 2026  

Հայրության արձակուրդ․ քանի օր է տևում և որքան է վարձատրվում -

Հայրության արձակուրդ․ քանի օր է տևում և որքան է վարձատրվում Հայրության արձակուրդ․ քանի օր է տևում և որքան է վարձատրվում

2020 թվականի սեպտեմբերի 10-ին Աշխատանքային օրենսգրում կատարված փոփոխություններով և լրացումներով ի թիվս այլնի ներդրվեց նաև Հայրության արձակուրդը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net -ը, մինչ նշված փոփոխությունը, երեխայի ծննդով պայմանավորված արձակուրդի իրավունք ուներ միայն երեխայի մայրը։

Այժմ՝ երեխայի ծնունդից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ կարող է տրամադրվել 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է միջին օրական աշխատավարձ։

Երեխայի հայրը կարող է ստանալ նաև մինչև 2 ամիս չվճարվող արձակուրդ երեխայի ծնունդից հետո առաջին տարվա ընթացքում, եթե նրա կինը գտնվում է ծննդաբերության կամ մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Կարգավորումն ուժի մեջ է մտել 2021 թթվականի հունվարի 2-ից։

Երեխայի հայրը (խորթ հայրը) կարող է օգտվել նաև երեխայի խնամքի արձակուրդից։ Դրանից  կարող է օգտվել նաև երեխային փաստացի խնամող ընտանիքի մայրը (խորթ մայրը) կամ խնամակալը։




Bu haber iravaban kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (iravaban) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(iravaban). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+