iPhone 4S-ը կարող է ավտոմեքենա ղեկավարել - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Երկրատես

Հայերէն :

05 Aralık 2011  

iPhone 4S-ը կարող է ավտոմեքենա ղեկավարել -

iPhone 4S-ը կարող է ավտոմեքենա ղեկավարել iPhone 4S-ը կարող է ավտոմեքենա ղեկավարել

iPhone 4S-ի Siri ձայնային կառավարման համակարգը կարելի է կիրառել նաև այնպիսի ոլորտներում, որ նույնիսկ Apple-ի մտքով չի անցել: Շնորհիվ Siri-ի համար նախատեսված պրոքսի-սերվերի ծրագրավորողներն այժմ կարող են նոր փլագիններ ստեղծել ու նոր հնարավորություններով օժտել iPhone-ը:

Այսպես, ինժեներ Բրենդոն Ֆիկեն ներկայացրել է ավտոմեքենայի հեռահար կառավարման ֆունկցիա, որը հիմնված է PHP-սքրիփթի վրա: Այն հրահանգներ է ուղարկում պրոքսի-սերվերին, որը սինխրոնիզացվում է ավտոմեքենայի Viper SmartStart բջջայի կապի մոդուլի հետ:

Այսպիսով, Siri-ի միջոցով կարելի է միացնել ու անջատել ավտոմեքենայի շարժիչը, ձայնային ազդանշանը, ինչպես նաև բացել-փակել բեռնախցիկը: Ընդ որում՝ գործողությունների կատարման մասին ինֆորմացիան արտաբերվում է սմարթֆոնի էկրանին:

http://tert.am/am/news/2011/12/05/iphone4s/





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+