Թուրքիայի խորհրդարանը ֆրանսիացի պատգմավորներին կոչ է արել հրաժարվել «երկակի ստանդարտների քաղաքականություն - Հայերէն
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

21 Aralık 2011  

Թուրքիայի խորհրդարանը ֆրանսիացի պատգմավորներին կոչ է արել հրաժարվել «երկակի ստանդարտների քաղաքականություն -

Թուրքիայի խորհրդարանը ֆրանսիացի պատգմավորներին կոչ է արել հրաժարվել «երկակի ստանդարտների քաղաքականություն Թուրքիայի խորհրդարանը ֆրանսիացի պատգմավորներին կոչ է արել հրաժարվել «երկակի ստանդարտների քաղաքականությունից»

Թուրքիայի խորհրդարանը ֆրանսիացի պատգամավորներին կոչ է արել հրաժարվել «երկակի ստանդարդտների» քաղաքականությունից։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, թուրք պատգամավորները մի փաստաթուղթ են ընդունել, որում, մասնավորապես, ասվում է. «Անցյալում տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունը պատմաբանների, գիտնականների գործն է։ Մենք խորապես վրդովված ենք Թուրքիայի պատմության վարկաբեկմանն ուղղված միակողմանի դիրքորոշումից։ Քննարկվելիք օրինագիծը կոպտորեն խախտում է մարդու իրավունքներն ու ազատությունները»

Պատգամավորները Ֆրանսիային կոչ են արել նաև հրաժարվել երկակի ստանդարտներից և այնպիսի քայլեր չձեռնարկել, որոնք կարող են փչացնել Թուրքիայի և Ֆրանսիայի միջև փոխհարաբերությունները։

Հաղորդվում է, որ այդ հայտարարության ընդունմանը կողմ են քվեարկել Թուրքիայի «Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական կուսակցությունը և «Ազգային գործողություն» կուսակցությունը, դեմ է քվերակել՝ Խաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+