Today’s Zaman. Թուրքիան ի վիճակի չէր հաղթահարել Հայաստանի հետ տարաձայնությունները զինվորականների ազդեցության պա - Հայերէն
28 Ekim 2020 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Սահմի / Օր : Սիմ / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

13 Nisan 2012  

Today’s Zaman. Թուրքիան ի վիճակի չէր հաղթահարել Հայաստանի հետ տարաձայնությունները զինվորականների ազդեցության պա

Today’s Zaman. Թուրքիան ի վիճակի չէր հաղթահարել Հայաստանի հետ տարաձայնությունները զինվորականների ազդեցության պա Today’s Zaman. Թուրքիան ի վիճակի չէր հաղթահարել Հայաստանի հետ տարաձայնությունները զինվորականների ազդեցության պատճառով

NEWS.am-ը հատված է ներկայացնում «Today’s Zaman»-ում հրապարակված Լալե Քեմալի հոդվածից.

«Թուրքիայի զինված ուժերը սովորաբար հանդես էին գալիս որպես գլխավոր գործող անձ, երբ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ էին ընդունվում: Հնարավոր է, դա բացատրում է, թե ինչու Թուրքիան ի վիճակի չեղավ հաղթահարելու հարեւանների` օրինակ, Հայաստանի հետ տարաձայնությունները, կամ ավելի քան 40 տարվա ընթացքում լուծել կիպրական խնդիրը: Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերի վրա առկա է զինվորականների ուժեղ ազդեցությունը, ինչը թույլ չի տալիս Թուրքիային օգտագործել իր փափուկ ուժը ու, հետեւաբար, դիվանագիտությունը` որպես հիմնականում իր հարեւանների հետ իրավիճարը կարգավորելու գործիք:

Բարեփոխումներին զուգահեռ, որոնք թուրքական զինված ուժերը որոշ չափով քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողության տակ դրեցին, զինվորականների անվիճելի ազդեցությունը արտաքին քաղաքականության մշակման վրա գրեթե հասել է վերջնակետին: Դա չի նշանակում, որ զինավորականների կշիռն այնպսիսի ոլորտներում, ինչպիսին ահաբեկչությունն է, չի պահպանվել:

Ի տարբերություն այն ենթադրությունների, թե զինված ուժերի դերի նավազեցումը թուլացրել է Թուրքիային արտաքին կարեւոր հարցերի լուծման հարցում, պաշտոնաթող դեսպան Օզդեն Սանբերկը կարծիք է հայտնել, որ Թուրքիան ավելի ուժեղ է դարձել, երբ զինվորականները հայտնվել են քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողության տակ:

Միաժամանակ որոշում կայացնող քաղաքացիական անձինք համակարգում են իրենց ջանքերը զինվորականների հետ արտաքին քաղաքականության խնդրների հետ կապված անվտանգության հարցերում, օրինակ, այնպիսին, ինչպիսին իրավիճակն է հարեւան Սիրիայում»:

http://news.am/arm/news/100970.html





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
+