Ամերիկացի դիվանագետը՝ Արցախի մասին. Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին - Հայերէն
04 Temmuz 2020 - Հակական տոմար - Տարի : 4512 / Ամիս : Մարգաց / Օր : Մարգար / Ժամ : Բաւական

Հայերէն :

27 Ocak 2015  

Ամերիկացի դիվանագետը՝ Արցախի մասին. Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին

Ամերիկացի դիվանագետը՝ Արցախի մասին. Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին  Ամերիկացի դիվանագետը՝ Արցախի մասին. Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին

Տարածաշրջան: Աշխարհում, Հայաստան, Արցախ, Ադրբեջան Թեմա: Քաղաքականություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները շահագրգռված են, որպեսզի կողմերը շարունակեն բանակցել միմյանց հետ: Շփման գծում եւ սահմանին վերջին շրջանում իրավիճակի սրման հարցը մեկնաբանելու մասին NEWS.am-ի թղթակցի խնդրանքին ի պատասխան՝ այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսը:
Նրա խոսքով, համանախագահները նաեւ շահագրգռված են, որպեսզի կողմերը օգտագործեն լարվածությունը թուլացնելու միջոցներ գտնելու հնարավորությունը:
Ըստ դիվանագետի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր միկրոբլոգում հաղորդագրություն է թողել, որն արտացոլում է ԱՄՆ-ի դիրքորոշումը: «Մենք, իհարկե, ուշադիր հետեւում ենք իրավիճակին»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ իր հաղորդագրությունում Ջեյմս Ուորլիքը դիմել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: «Իմ կոչը համանախագահներին. մի կողմ թողեք շփման գծի երկայնքով բռնությունը եւ ընդունեք բանակցություններով ստանձնած պարտականությունները»,- գրել է Ուորլիքը:

News.am



Bu haber .... kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkına herhangi bir görüş üstlenmemektedir.
+