Արժանթինի Միսիոնես Նահանգը Պաշտօնապէս Ճանչցած Է Հայոց Ցեղասպանութիւնը - Հայերէն
10 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Մուրց / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

04 Ekim 2015  

Արժանթինի Միսիոնես Նահանգը Պաշտօնապէս Ճանչցած Է Հայոց Ցեղասպանութիւնը -

Արժանթինի Միսիոնես Նահանգը Պաշտօնապէս Ճանչցած Է Հայոց Ցեղասպանութիւնը Արժանթինի Միսիոնես Նահանգը Պաշտօնապէս Ճանչցած Է Հայոց Ցեղասպանութիւնը

Արժանթինի Միսիոնես նահանգի Ներկայացուցիչներու տունը ընդունած է օրէնք` ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան:

Ըստ «Արցախփրես»-ի` «Արմենիա» լրատուական գործակալութիւնը կը հաղորդէ, որ նոր օրէնքը իր դրոյթներով հաւատարիմ մնացած է դեռ 2006 թուականին Արժանթինի մէջ ընդունուած 26/199 ազգային օրէնքին, որ ապրիլ 24-ը կը սահմանէ իբրեւ «Հանդուրժողականութեան եւ մարդոց միջեւ յարգանքի օր»:

26/199 օրէնքը կը գործէ Արժանթինի եւս 15 նահանգներու մէջ` Պուենոս Այրես, Քատամարկա, Չաքօ, Չուպութ, Քորտովայ, Կորիենտես, Խուխույ, Լա Պամպայ, Նէուկեն, Ռիօ Նեկրօ, Սան Խուան, Սանթա Քրուս, Սանթա Ֆէ, Սանթիակօ Տել Էսթերօ եւ Թիերա տել Ֆուեկօ (Հրոյ երկիր):





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+