Ֆրանչիսկոս Պապի գնահատանքի խօսքը Գիւմրիի մէջ մատուցուած Սուրբ Պատարագի աւարտին - Հայերէն
06 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Մադեղ / Ժամ : Լուսակն

Հայերէն :

26 Haziran 2016  

Ֆրանչիսկոս Պապի գնահատանքի խօսքը Գիւմրիի մէջ մատուցուած Սուրբ Պատարագի աւարտին -

Ֆրանչիսկոս Պապի գնահատանքի խօսքը Գիւմրիի մէջ մատուցուած Սուրբ Պատարագի աւարտին Ֆրանչիսկոս Պապի գնահատանքի խօսքը Գիւմրիի մէջ մատուցուած Սուրբ Պատարագի աւարտին

Շաբաթ, 26 յունիս 2016-ին, Գիւմրիի Վարդանանց հրապարակին վրայ մատուցած Սուրբ Պատարագի աւարտին, ֆրանչիկսկոս Սրբազան Քահանայապետ գնահատանքի խօսք ուղղեց ներկաներուն, որուն մէջ ըսաւ.


Այս ծիսակատարութեան աւարտին ուզում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնել Գարեգին Բ Կաթողիկոսին եւ Մինասեան Արքեպիսկոպոսին, ազնիւ խօսքերի համար, որ ինձ ուղղեցին, ինչպէս նաեւ Ղապրոեան Պատրիարքին եւ ներկայ եպիսկոպոսներին, քահանաներին եւ պետական այրերին որ մեզ հիւրընկալեցին:


Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ որ մասնակցեցիք, Գիւմրի հասնելով նաեւ տարբեր գաւառներից եւ մօտակայ Վրաստանից: Կամենում եմ յատկապէս ողջունել նրանց, ովքեր մեծ առատաձեռնութեամբ եւ շոշափելի սիրով, օգնում են կարիքաւորներին: Մտածում եմ յատկապէս քսանհինգ տարի առաջ բացուած Աշոցքի հիւանդանոցի մասին եւ որ ճանաչուած է որպէս «Պապի հիւանդանոցը», սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի սրտից ծնուած, առ այսօր յոյժ կարեւոր եւ մօտիկ ներկայութիւն է, նրան համար որ տառապում է. մտածում եմ տեղական կաթողիկէ հասարակութեան գործունէութեան մասին, Անարատ Յղութեան քոյրերից մինչեւ Կալկաթայի երանելի Մայր Թերեզայի Սիրոյ Առաքեալներին:


Սուրբ Կոյս Մարիամը, մեր Մայրը, միշտ ձեզ ընկերանայ եւ առաջնորդի բոլորի քայլերը եղբայրութեան եւ խաղաղութեան ուղիով:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+