​Հենրիխ Մխիթարեան` «Inside United»-ի Շապիկին - Հայերէն
26 Haziran 2017 -    Հակական տոմար - Տարի : 4509 / Ամիս : Մարգաց / Օր : Նպատ / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

12 Nisan 2017  

​Հենրիխ Մխիթարեան` «Inside United»-ի Շապիկին

​Հենրիխ Մխիթարեան` «Inside United»-ի Շապիկին ​Հենրիխ Մխիթարեան` «Inside United»-ի Շապիկին
Հայաստանի հաւաքականի եւ «Մանչեսթըր Եունայթըտ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեան Inside United-ի ապրիլեան թիւի շապիկին աստղն է, կը յայտնէ ակումբի պաշտօնական կայքը:

Կը նշուի, որ Մխիթարեանը «ուղղակի անհնար է կանգնեցնել», երբ ան գնդակով առաջ կը սլանայ, ինչպէս անկասելի է նաեւ ֆութպոլի մէջ մեծ նուաճումներու հասնելու անոր ձգտումը»: Պարբերականը Մխիթարեանը բնութագրած է, իբրեւ «անկասելի ուժ»:

Inside United-ին տուած հարցազրոյցին Մխիթարեան պատմած է, թէ ինչպէս է 13 տարեկանին եղած է Պրազիլ, ուր կը ջանար յղկել իր հմտութիւններն ու եւս մէկ քայլ ընել դէպի ֆութպոլային փառքը: Ըստ ֆութպոլիստին, կային մարդիկ, որոնք կը կասկածէին, որ ան կրնայ բարձունքներու հասնել, սակայն ատիկա միայն կը դրդէր զինք ապացուելու , որ անոնք ճիշդ չեն:

«Կրնամ ըսել, որ մեծաւ մասամբ մարդիկ իմ ուժերուս չէին հաւատար: Մարդիկ ուղղակի կը ծիծաղէին եւ կը կարծէին, որ ես չեմ կրնար այդ մակարդակի հասնիլ»,-ըսած է ֆութպոլիստը:

Անդրադառնալով «Մանչեսթըր Եունայթըտ» տեղափոխուելուն` Մխիթարեան ըսած է, որ երազանք ունէր` «խաղալ աշխարհի լաւագոյն ֆութպոլային ակումբներէն մէկուն մէջ, ինչ որ կ՛ընէ հիմա»:





Bu haber dış kaynaklı - - sitesinden alınmıştır. www.bolsohays.com'un görüşünü yansıtmaz.

Diğer Haberler

Çok Okunan Haberler

  • Bugün
  • Bu Hafta
  • Bu Ay
  • 2007
  • 2002

Anket Tüm Anketler

+