​Էրտողանի «Սելֆի»ն Հրապարակած Ամսագիրին Ղեկավարները 22.5 Տարուան Բանտարկութեան Դատապարտուած Են - Հայերէն
22 Temmuz 2018 - Հակական տոմար - Տարի : 4510 / Ամիս : Հրոտից / Օր : Կորդուիք / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

23 Mayıs 2017  

​Էրտողանի «Սելֆի»ն Հրապարակած Ամսագիրին Ղեկավարները 22.5 Տարուան Բանտարկութեան Դատապարտուած Են

​Էրտողանի «Սելֆի»ն Հրապարակած Ամսագիրին Ղեկավարները 22.5 Տարուան Բանտարկութեան Դատապարտուած Են ​Էրտողանի «Սելֆի»ն Հրապարակած Ամսագիրին Ղեկավարները 22.5 Տարուան Բանտարկութեան Դատապարտուած Են
Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի ծաղրանկարը հրապարակած «Նոքթա» թրքական ամսագրի ղեկավարները դատապարտուած են 22.5 տարի բանտարկութեան:

Ըստ «Արմէնիհապեր»-ի` ամսագրի շապիկին նախագահին ծաղրանկարը տեղադրելու համար ամսագրի ղեկավար կազմէն Ճեւհիր Կիւուենի եւ Մուրատ Չափանի նկատմամբ «ահաբեկչական կազմակերպութեան օգտին քարոզչութիւն ընելու», «նախագահին հրապարակաւ վիրաւորելու» եւ «Թուրքիոյ հանրապետութեան դէմ զինուած ապստամբութիւն հրահրելու» մեղադրանք առաջադրուած է:

Նշենք, որ ծաղրանկարին մէջ Էրտողան սելֆի կ՛ընէ մահացած թուրք զինուորի դագաղին առջեւ:

Ըստ աղբիւրին` թրքական դատարանը մեղաւոր ճանչցած ամսագրին ղեկավարները եւ իւրաքանչիւրին 22.5 տարուան բանտարկութեան դատապարտած:



Bu haber ..... kaynağından gelmektedir.
www.bolsohays.com un görüşünü yansıtmaz.

Anket Tüm Anketler

+