​Յունական Կողմը Բացատրած Է Թրքական Նաւու Գնդակոծման Պատճառը - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

07 Temmuz 2017  

​Յունական Կողմը Բացատրած Է Թրքական Նաւու Գնդակոծման Պատճառը -

​Յունական Կողմը Բացատրած Է Թրքական Նաւու Գնդակոծման Պատճառը ​Յունական Կողմը Բացատրած Է Թրքական Նաւու Գնդակոծման Պատճառը

ԹԱՍՍ լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ Յունաստանի եզերապահ ուժերը ստիպուած եղած են նախազգուշական կրակ բանալ, որպէսզի կանգնեցնեն թմրեցուցիչներ փոխադրելու մէջ կասկածուած թրքական նաւը:

«Ռոտոսի նաւահանգիստի իշխանութիւնները անանուն հաղորդագրութիւն մը ստացած են, թէ թրքական դրօշով «ԱՔԹ» բեռնատար նաւը կը պատրաստուի թմրեցուցիչ փոխադրելու: Անմիջապէս եզերապահ ուժերը գործի անցած են` «ԱՔԹ» նաւը յայտնաբերելով Ռոտոսէն 3,5 մղոն հեռաւորութեան վրայ` յունական տարածքային ջուրերուն մէջ», յայտնած են եզերապահ ուժերը:

Յունական կողմը պահանջած է, որ կասկածելի նաւը մուտք գործէ Ռոտոսի նաւահանգիստ` բեռը ստուգելու համար, երբ բեռնատար նաւը գտնուած է Եգէական ծովուն մէջ: Սակայն նաւավարը անտեսած է յոյներուն պահանջը, որմէ ետք վերջիններս կրակ բացած են նաւուն ուղղութեամբ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+