Պատրիկ Դեւեջյանի հուղարկավորության ժամանակ հիշատակվել է նրա Գարեգին անվան եւ հայկական կրթության մասի - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Արփող

Հայերէն :

03 Nisan 2020  

Պատրիկ Դեւեջյանի հուղարկավորության ժամանակ հիշատակվել է նրա Գարեգին անվան եւ հայկական կրթության մասի -

Պատրիկ Դեւեջյանի հուղարկավորության ժամանակ հիշատակվել է նրա Գարեգին անվան եւ հայկական կրթության մասի Պատրիկ Դեւեջյանի հուղարկավորության ժամանակ հիշատակվել է նրա Գարեգին անվան եւ հայկական կրթության մասին

Ֆրանսիայում օրեր առաջ կորոնավիրուսից մահացած քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հուղարկավորությունը կայացել է երեկ՝ Ֆրանսիայի Մարե թաղամասում գտնվող Սուրբ Խաչ հայ կաթոլիկ եկեղեցում: Այս մասին գրում է arevelk.am-ը։ Մասնակցել են կինը՝ Սոֆի Դևեջյանը, չորս որդիները և շատ սահմանափակ թվով մարդիկ:

Պատրիկ Դևեջյանը 75 տարեկան էր: Նրա մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի քաղաքական գործիչները՝ նկատելով, որ Դևեջյանը տպավորիչ քաղաքական գործունեություն է ունեցել Ֆրանսիայում, լինելով նախարար, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, քաղաքապետ, իսկ 2007 թվականից ի վեր Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահն էր: 2014 թվականին ՀՀ անկախության տոնի առթիվ, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Աղբյուրը նշում է, որ Պատրիկ Դևեջյանը 1955-1959 թվականներին սովորել է Սամուէլ Մուրատյան վարժարանում: Նրա իսկական անունը Գարեգին է: Սակայն այդ տարիների ֆրանսիական օրենքի համաձայն, պետք է ունենար նաև ֆրանսիական անուն, և նա ընտրել էր Պատրիկը: Հուղարկավորության առթիվ հիշվել է նաև Գարեգին Դևեջյանի հայկական դպրոցում ստացած կրթությունը:






Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+