ՔՈՐՈՆԱ - Հայերէն
28 Mayıs 2020 - Հակական տոմար - Տարի : 4512 / Ամիս : Մարերի / Օր : Սիմ / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

15 Nisan 2020  

ՔՈՐՈՆԱ

ՔՈՐՈՆԱ ՔՈՐՈՆԱ

Ուրկէ՞ եկաւ այս ախտը,
Միթէ ա՞յս էր մեր բախտը...
Կը հարուածէ փոքր ու մեծ՝
հնչպէ՞ս վանենք սա ժահրը։

Աշխարհն ամբողջ կ՝ապրի վախ,
Ալ չմնաց ուրախ մարդ...
Հարուստ, աղքատ, մեծաւոր՝
Այսօր դարձած են թիրախ..։

Ազգեր համայն կը դողան,
Աստուծմէ գութ կը մուրան...
ճիշդ է, չկայ զէնք, զրահ՝
Բայց կայ մանգաղ, հնձող մահ...։

Մահուան վախն ու սարսափը,
Եղբայրացուց բոլորը...
Ալ չմնաց դիրք, աթոռ՝
Դրամն անգամ՝ ուժ անզօր..։

Մաղթենք գտնեն ճար, հնարք,
Անհետանայ՝ ցաւ, տանջանք...
Ձախորդ օրերն անցնին շուտ՝
Սէր, խիղճ ու գութ՝ ծաղկին թող...։

Համբհկ Մարտիրոսեան




Bu haber .... kaynağından gelmektedir.
www.bolsohays.com un görüşünü yansıtmaz.
+