​Քիմ Քարդաշյանը քննադատում է Ադրբեջանին և կողմնակիցներին կոչ անում աջակցել Հայաստանին - Հայերէն
28 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Սիմ / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

17 Temmuz 2020  

​Քիմ Քարդաշյանը քննադատում է Ադրբեջանին և կողմնակիցներին կոչ անում աջակցել Հայաստանին -

​Քիմ Քարդաշյանը քննադատում է Ադրբեջանին և կողմնակիցներին կոչ անում աջակցել Հայաստանին ​Քիմ Քարդաշյանը քննադատում է Ադրբեջանին և կողմնակիցներին կոչ անում աջակցել Հայաստանին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերում գրառում է արել՝ քննադատելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հետ սահմանին։

«Չնայած շարունակվող համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, և Ադրբեջանն այժմ սպառնացել է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին»,- ասված է Թվիթերում Քարդաշյանի տեղադրած «սթորի»-ում։

«Ես իմ հայրենակիցների հետ եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրում վերջին սրացման ընթացքում սահմանին են։ Ես կոչ եմ անում խաղաղ հանգուցալուծել այս չհրահրված հարձակումները համավարակի այս՝ արդեն իսկ բարդ պայմաններում»։

Քարդաշյանը նշում է նաև, որ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քննարկելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը։

«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- ասված է գրառման վերջում։








Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+