Պուտինը Էրդողանի հետ զրույցում շեշտել է «լարվածության տանող գործողությունների անթույլատրելիությունը» -
Պուտինը Էրդողանի հետ զրույցում շեշտել է «լարվածության տանող գործողությունների անթույլատրելիությունը»
Հուլիսի 27-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ երկու ղեկավարները զրուցել են թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Անդրկովկասում իրադրության շուրջ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին սրացման համատեքստում։ Վլադիմիր Պուտինը ընդգծել է ցանկացած գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են նպաստել լարվածության սրացմանը։ Երկու կողմից շահագրգռվածություն է արտահայտվել՝ կոնֆլիկտային իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների ճանապարհով լուծելու։ Պատրաստակամություն է հայտնվել համակարգելու ջանքերը՝ տարածաշրջանում իրադրության կայունացման նպատակով։
Առաջնորդները նաև շեշտել են ղարաբաղյան հակամարտության՝ քաղաքական-դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Bu haber civilnet kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.