Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է երեք հայ. - Հայերէն
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

05 Ağustos 2020  

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է երեք հայ. -

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է երեք հայ. Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է երեք հայ.

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։

Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,-գրել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստացված վնասվածքներից մահացել է Լիբանանի «Կաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը: Լիբանանի ԶԼՄ-ները հայտնել են հիվանդանոցի փլատակների տակ երիտասարդ բուժքույր, հայուհի Զեսիկա Բեզժյանի մահվան մասին:

Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են 78 զոհի մասին, մոտ 4000 մարդ վիրավոր է:





Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+